Նապոլին ֆանտաստիկ է. Սպալետիի թիմը գերխոշոր հաշվով հաղթեց Այաքսին🎥

Նապոլին ֆանտաստիկ է. Սպալետիի թիմը գերխոշոր հաշվով հաղթեց Այաքսին🎥

05/10/2022 - 00:51

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Նապոլին» A խմբի շրջանակում Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Այաքսի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի նեապոլիտանական ակումբը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց և հաղթեց 6:1 հաշվով։

Լուչիանո Սպալետիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջակոմո Ռապսադորին, մեկական անգամ էլ Ջովանի Դի Լորենցոն, Պյոտր Զելինսկին, Խվիչա Կվարացխելիան ու Ջովանի Սիմեոնեն։

Տանտերերի միակ գոլն էլ խփեց Մոհամեդ Քուդուսը։

Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Լիվերպուլ» 2:0 «Ռեյնջերս»

A խումբը 3-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Նապոլի» – 9 միավոր
  2. «Լիվերպուլ» – 6 միավոր
  3. «Այաքս» – 3 միավոր
  4. «Ռեյնջերս» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023