Խավի. «Ես զայրացած եմ անարդարությունից»

Խավի. «Ես զայրացած եմ անարդարությունից»

05/10/2022 - 10:18

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց «Ինտերին»։

Հանդիպումից հետո կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին դժգոհել է գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչի կայացրած որոշումներից մեկից.

«Ես զայրացած եմ, քանի որ սա անարդարություն է, որի հետ մենք այժմ պետք է ապրենք:

Մենք անչափ ցավալի պարտություն կրեցինք` հայտնվելով բավական բարդ իրավիճակում. առջևում երեք եզրափակիչ ունենք։

Մրցավարը պետք է բացատրություն տա, քանի որ, կարծում եմ, դրվագներից մեկում «Ինտերի» ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր խաղացել։

Մրցավարները կարևոր դեր են խաղում ֆուտբոլում, այդ պատճառով էլ պետք է բացատրեն իրենց կայացրած որոշումները, բայց նա ոչինչ չցանկացավ ինձ ասել։

Ինձ անհանգստացնում է այս պարտությունը. իրավիճակը բարդացավ։ Սա Չեմպիոնների լիգան և պետք է ավելի լավ հանդես գանք»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպման 90-րդ րոպեին «ներաձուրիների» պաշտպան Դենզել Դումֆրիսը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, սակայն գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչը, խորհրդակցելով VAR համակարգի պատասխանատուների հետ, որոշեց չնշանակել 11-մետրանոց միլանյան ակումբի դարպասին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023