Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեցին Թեո Էրնանդեսի և Ժունիրո Մեսիասի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 47 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։ «Ատալանտան», 41 միավորով, 6-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Վելոդրոմ» մարզադաշտում, որտեղ ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Մարսելի» դեմ։ Հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն, ով իր անվան դիմաց գրանցեց 2 գոլ և 1 գոլային փոխանցում։ Լեո Մեսսին նույնպես հիանալի հանդիպում անցկացրեց` դառնալով […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցում է «Մարսելի» դեմ։ 55-րդ րոպեին փարիզյան ակումբի կազմից աչքի ընկավ Կիլիան Մբապեն` հաշիվը դարձնելով 3:0։ 24-ամյա ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեց 200-ի և այդ ցուցանիշով հավասարվեց ակումբի պատմության լավագույն ռմվարկու Էդինսոն Կավանիին։ Հատկանշական է, որ Մբապեին 200 գոլ խփելու համար այդ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում առաջնության առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ալմերիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի և անակնկալ արդյունք գրանցվեց. քանի որ տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։ «Ալմերիային» հաղթանակ պարգևեց 24-րդ րոպեին Էլ Բիլալ Տուրեի խփած միակ գոլը։ Պետք է արձանագրենք, որ «բլաուգրանան» բավական անհաջող հանդիպում անցկացրեց` չստեղծելով գրեթե ոչ մի իրական գոլային պահ։ […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից «կարմիր սատանաները» տիրեցին նախաձեռնությանը և նախքան ընդմիջում երկու գնդակ ուղարկեցին «կաչաղակների» դարպասը։ Նախ 33-րդ րոպեին հաշիվը հացեց Կազեմիրոն, ապա 39-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սվեն Բոտմանը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում Էրիկ Տեն Հագի թիմը հանգստացրեց խաղն` այն մոտեցնելով հաղթական ավարտին։ Այսպիսով, […]
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 22-րդ տուրում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս մրցեց «Վիսլա Պլոցկի» դեմ` հաղթելով 1:0 հաշվով։ «Պոգոնին» հաղթանակ պարգևեց Վահան Բիչախչյանը, ով 90+4-րդ րոպեին, կատարած բիլիարդային հարվածով, գրավեց մրցակցի դարպասը։ Նշենք, որ 23-ամյա կիսապաշտպանը 2023 թ. պաշտոնական խաղերում առաջին գոլը խփեց։ Բիչախչյանն Էկստրակլասայի շրջանակում անցկացրած 19 խաղում մրցակիցների դարպասը գրավել է արդեն 4 անգամ։ «Պոգոնն» այս հաղթանակից […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» մրցեց «Չելսիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական լարված և համառ պայքար ծավալվեց, որի ընթացքում «Տոտենհեմը» հաղթեց 2:0 հաշվով։ «Խցաններին» հաղթանակ պարգևեցին 46-րդ և 82-րդ րոպեներին Օլիվեր Սկիպի ու Հարի Քեյնի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 45 միավոր և զբաղեցնում է 4-րդ […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան ծնկի վնասվածք է ստացել զայրացած ժամանակ սառնարանին հարվածելուց հետո։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, բրազիլացի ֆուտբոլիստը դժգոհ է եղել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայացած առաջին խաղում (2:2) փոխարինվելուց հետո. այդ կերպ բրազիլացի ֆուտբոլիստն արտահայտել է իր զայրույթը։ Լա լիգայի 22-րդ տուրում «Կադիսի» դեմ կայացած խաղում (2:0) 26-ամյա ֆուտբոլիստը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ կմրցեն «Տոտնեհմեն» ու «Չելսին»: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից Լուչիանո Սպալետիի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն և նախքան ընդմիջում մրցակցի դարպասը երկու գնդակ ուղարկեց. 17-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ադրիան Իսմայլին, իսկ 29-րդ րոպեին աչքի ընկավ Վիկտոր Օսիմենը։ Նշենք, որ նիգերացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում գոլի հեղինակ է դառնում 8-րդ խաղում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023