Միլանի հարձակվողը դարձել է Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

Միլանի հարձակվողը դարձել է Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

26/11/2023 - 11:28

Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ֆիորենտիային»։

«Ռոսոներիների» կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև 15-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան, ով փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին։

Մասնակցելով հանդիպմանը` Կամարդան դարձավ Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Հանդիպման օրը պատանի ֆուտբոլիստը եղել է 15 տարեկան, 8 ամսական և 15 օրական։

Կամարդան գերազանցել է «Բոլոնիայի» կենտրոնական պաշտպան Վիզդոմ Ամիի պատմական ռեկորդը, ով 2021 թ. մայիսի 12-ին «Ջենոայի» դեմ հանդիպմանը մասնակցել է 15 տարեկան, 9 ամսական և 1 օրական հասակում։

Հավելենք, որ հանդես է գալիս «Միլան Մ-19»-ի կազմում և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղում խփել է 7 գոլ և կատարել 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023