Անգլիական կքրեր «Էթիհադում». Ման. Սիթին ու Լիվերպուլը չպարզեցին հաղթողին 🎥

Անգլիական կքրեր «Էթիհադում». Ման. Սիթին ու Լիվերպուլը չպարզեցին հաղթողին 🎥

25/11/2023 - 18:55

Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Քաղաքաբնակների» կազմից 27-րդ րոպեին աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը, իսկ մերսիսայդյան ակումբի կազմից 80-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։

Այս ոչ-ոքիից հետո «Սիթին» վաստակեց 29 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Լիվերպուլը», 28 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023