Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Տորինոն» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին խաղային և տարածքային հսկայական առավելություն, միևնույն է, այդպես էլ չկարողացան հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գեթ մեկ գնդակ ուղարկել «ցլերի» դարպասը։ Դեռ ավելին` 114-րդ րոպեին թուրինյան ակումբն իր ունեցած սակավաթիվ գոլային դրվագներից մեկը հակագրոհի արդյունքում վերածեց […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի 2023 թ. խաղարկության կիսաեզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Վալենսիան»։ Առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն «արքայական» ակումբին հաջողվեց նախքան ընդմիջում բացել հաշիվը. 39-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Կարիմ Բենզեման։ Երկրորդ կեսի մեկնարկում «չղջիկները» սառը ցնցուղ էին պատրաստել մրցակցի համար և առաջին իսկ գրոհի ժամանակ հավասարեցրին հաշիվը. 46-րդ […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակիչ դիմակայության շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ռեալ Մադրիդն» ու «Վալենսիան»։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվում է 1:1 հաշիվը։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման, իսկ «չղջիկների» պատասխան գնդակը 46-րդ րոպեին խփեց Սամուել Լինոն։ Այսպիսով, հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակիչ դիմակայության շրջանակում «Ռեալ Մադրիդը» կմրցի «Վալենսիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ կազմերով.
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաո Ֆելիշին։ Հեղինակավոր Transfermarkt կայքի աչքից չի վրիպել այն փաստը, որ լոնդոնյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի երկու` ամառային և տրանսֆերային պատուհանների ժամանակ բոլոր դիրքերի համար ֆուտբոլիստներ է գնել` հավաքելով մեկ ամբողջական կազմ, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Գաբրիել Սլոնինա («Չիկագո Ֆայր» […]
Ավելին
Interfootball-ին մոտ կանգնած աղբյուրներից հաջողվել է պարզել, որ «Արարատը» շուտով վարձակալելու է բոլիվիացի 20-ամյա պաշտպան Դանիել Մեդինային։ Մեդինան հանդես է գալիս պաշտպանության աջ եզրում, իսկ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում է Բոլիվիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Օլվեյս Ռեդի» ակումբին։ Interfootball-ին հայտնի է դարձել նաև, որ գործարքն այժմ վերջնական փուլում է. կողմերը պատրաստում են փաստաթղթերը, որոնք ստորագրվելուց […]
Ավելին
«Ալ Սադի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի լինի Սաուդյան Արաբիայի դեսպանը` կապված ԱԱ-2030-ի հետ։ Ակումբն այդ տեղեկությունը հերքել է` Twitter-ի իր էջում կատարելով հետևյալ գրառումը. «Ցանկանում ենք պարզաբանել, որ, ի հակադրություն ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունների, Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ չի ենթադրում որևէ պարտավորություն աշխարհի գավաթի խաղարկության համար: Նա ամբողջությամբ կենտրոնացած է «Ալ Նասրի» հետ հաջողությունների հասնելու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաո Ֆելիշին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «ազնվականները» չեն ունենալու 23-ամյա հարձակվողին գնելու իրավունք։ Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` լոնդոնյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի վարձակալության դիմաց «հնդկացիներին» վճարել է 11 մլն եվրո։ «Ատլետիկոյի» պաշտոնական կայքն էլ հայտնում […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Պարման» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտեց «Ինտերին»։ Հյուրերի միակ գոլը հեռահար հիասքանչ հարվածով խփեց Շտանկո Յուրիչը` եզրափակելով 21-ամյա շվեյցարացի կիսապաշտպան Սիմոն Սոմի կրնկով կատարած տպավորիչ փոխանցումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց Առաջին լիգան` երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Չարլթոնի» դեմ։ «Կարմիր սատանաները» հանդիպման ողջ ընթացքում ունեին տարածքային ու խաղային տոտալ առավելություն` ջախջախելով 3:0 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էնթոնին։ Նշենք, որ Ռեշֆորդը գոլի հեղինակ է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023