Գերմանիայի գավաթ. Սաարբրյուքենը շարունակում է իր հեքիաթը` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

Գերմանիայի գավաթ. Սաարբրյուքենը շարունակում է իր հեքիաթը` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

07/12/2023 - 09:56

Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչում Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Սաարբրյուքենը» սեփական հարկի տակ մրցեց «Այնտրախտի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց բավական անակնկալ արդյունք, քանի որ տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով։

Ռյուդիգեր Ցիլի թիմից մեկական անգամ աչքի ընկան Կայ Բրունկերն ու Լուկա Կերբերը։

Այսպիսով, «Սաարբրյուքենը» «Բավարիային» պայքարից դուրս թողնելուց հետո հաղթեց նաև «Այնտրախտին»` դուրս գալով Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023