Ման. Սիթին կրկին ձախողվում է` պարտվելով Ասթոն Վիլլային 🎥

Ման. Սիթին կրկին ձախողվում է` պարտվելով Ասթոն Վիլլային 🎥

07/12/2023 - 10:16

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բիրմինգհեմում, որտեղ «Ասթոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

«Քաղաքաբնակները» բավական անհաջող հանդիպում անցկացրին և չկարողացան ոչինչ առաջարկել մրցակցին` պարտվելով 0:1 հաշվով։

Ունայի Էմերիի թիմին հաղթանակ պարգևեց 74-րդ րոպեին Լեոն Բեյլիի խփած միակ գոլը։

Այս հաղթանակից հետո «Վիլլան» վաստակեց 32 միավոր, մրցաշարային աղյուսակում շրջանցեց հենց «Մանչեսթեր Սիթիին»` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

Պեպ Գվարդիոլայի թիմը, 30 միավորով, 4-րդն է։

Ավելացնենք, որ մանկունյական ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում արդեն չորրորդ անընդմեջ հանդիպումն է չի ճաշակում հաղթանակի բերկրանքն` այդ ընթացքում կրելով մեկ պարտություն և գրանցելով երեք ոչ-ոքի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023