«Նանտի» նախկին գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը նույնպես սգացել է Էմիլիանո Սալայի մահը, որը պաշտոնապես հաստատվել է: Սալան ֆրանսիական ակումբ է տեղափոխվել այն ժամանակ, երբ հայազգի մասնագետը թիմի մարզիչն էր: Տեր-Զաքարյանն իր զորակցությունն է հայտնել զոհված ֆուտբոլիստի ընտանիքին. «Ողբերգություն է. իմ բոլոր մտքերն իր ընտանիքի և սիրելիների հետ են։ Էմիլիանոն պարզ և ազնիվ մարդ էր»,- մարզչի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու «Ռեալին» չի համարում վերջին տասնամյակի լավագույն թիմը։ « «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգան 3 անգամ, այն մրցաշարի ֆավորիտն է, սակայն վերջին տասնամյակի լավագույնը չէ: Հաշվենք նվաճած տիտղոսները ազգային առաջնություններում և գավաթներում․ Վերջին ասնամյակում «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Բավարիան» ազգային առաջնություններում հաղթել են 6-7 անգամ, իսկ «Ռեալը» […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչ: 2019-ի առաջին ամսվա ընթացքում ՄՅՈւ-ն 4 խաղերից 3-ում հաղթել է, գրանցել մեկ ոչ-ոքի: Ամսվա լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Շոն Դայչը («Բարնլի») և Ռալֆ Հազենհյութլը («Սաութհեմփթոն»):
Ավելին
Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Լոռին»,- հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը: Իշխանյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 29-ամյա Իշխանյանը հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում», «Իմպուլսում» եւ «Գանձասար-Կապանում»: Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում: […]
Ավելին
Ավիավթարի հետևանքով մահացած Էմիլիանո Սալայի հիշատակը հարգել է «Նանտը»: Ֆրանսիական ակումբը շրջանառությունից հանել է 9 համարը, որով թիմում հանդես էր գալիս արգենտինացին: Այս մասին հայտնում է «Նանտի» թվիթերյան էջը: Այսօր՝ փետրվարի 8-ին պաշտոնապես հաստատվել է Սալայի մահը. գտնվել է նրա մարմինը: Սալան «Նանտում» էր հանդես գալիս 2015 թվականին, իսկ տրանսֆերը այս ձմռանը ձեռք էր բերել […]
Ավելին
Արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մահը պաշտոնապես հաստավել է: Այսօր՝ փետրվարի 8-ին պարզ է դարձել, որ վթարված ինքնաթիռի մասերի մոտ հայտնաբերված մարմինը Սալայինն է,- տեղեկացնում է Դորսեթի ոստիկանությունը: Ֆուտբոլային ամբողջ աշխարհը սքում է 28-ամյա ֆուտբոլիստի մահը: Գրառումներ են կատարել մեծ թվով ֆուտբոլիստներ, ակումբներ: Հիշեցնենք, որ Քարդիֆ ուղևորվող ինքնաթիռը, որում Սալան էր, ռադարներից կորել էր հունվարի 21-ին: […]
Ավելին
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բետիսը» հյուրընկալել էր «Վալենսիային»: Խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 2:2: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Լորենը բացել է հաշիվը: 54-րդ րոպեին Խոակինը անկյունայինից ուղիղ հարվածով գոլի հեղինակ է դարձել. հանդիպման մրցավարին դարպասի գրավումն արձանագրելու հարցում օգնել է VAR համակարգը: 70-րդ րոպեին Չերիշևը կրճատել է հաշվի տարբերությունը: «Չղջիկները» պարտությունից փրկվել են 90+2-րդ […]
Ավելին
«Բորդոյի» հարձակվող Յան Կարամոն ժամանակավորապես հեռացվել է գլխավոր թիմից: Ակումբը նման որոշում է կայացրել այն բանի համար, որ իվուարցին իր թիմի հանդիպման ընթացքում («Մարսելի» հետ՝ 0:1) Instagram-ի իր էջում ուղիղ միացում է կատարել՝ լինելով առևտրի կենտրոնում: Այս մասին հայտնում է Goal.com-ը: «Բորդոն» նման արարքը համարում է անհարգալից վերաբերմունք ակումբի և երկրպագուների հանդեպ: Նշվում է, որ […]
Ավելին
«Արսենալը» շարունակում է նախապատրաստվել ԱՊԼ-ի առաջիկա տուրի՝ «Հադերսֆիլդի» հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով տևական ժամանակ է բացակայում է: Հայ ֆուտբոլիստը 45 րոպե անցկացրել էր լոնդոնյան թիմի մինչև 23 տարեկանների թիմի կազմում: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Մխիթարյանի մասին, «Նախորդ շաբաթ կարծում էինք, որ 6 շաբաթ բացակայելուց հետո […]
Ավելին
Այսօր՝ փետրվարի 7-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականը դիրքային փոփոխության չի ենթարկվել և Մավրիտանիայի ազգային թիմի հետ կիսում է 101-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, ապա Բրազիլիան:
Ավելին
1 1,822 1,823 1,824 1,825 1,826 1,829

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023