Տարե․ «Ես չեմ հարգում Սիլվային՝ որպես մարդ»

Տարե․ «Ես չեմ հարգում Սիլվային՝ որպես մարդ»

18/08/2020 - 16:15

Ինչպես գիտեք, երեկ՝ օգոստոսի 17-ին՝ ուշ երեկոյան, հայտնի դարձավ, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան երկու տարվա պայմանագիր է կնքել «Ռեալ Սոսիեդադի» հետ։ Այդ տրանսֆերը շատերին շոկի ենթարկեց, քանի որ 34-ամյա կիսապաշտպանն արդեն պայմանագիր էր համաձայնեցրել «Լացիոյի» հետ։

Այդ առիթով հռոմեական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ․

«Ես տեղյակ էի, որ նա տեղափոխվում է «Ռեալ Սոսիեդադ»։ Ես նրան հարգում եմ որպես ֆուտբոլիստ, սակայն որպես մարդ՝ ոչ»,- նշել է «Լացիոյի» սպրոտային տնօրեն Իգլի Տարեն, ում խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում կատարելով Sky Sports Italia-ին, «Լացիոյի» ղեկավարները կատաղության մեջ այն պատճառով, որ Սիլվան ընդհանրապես տեղյակ չի պահել այն մասին, որ տեղափոխվում է այլ ակումբ։ Սիլվան չի պատասխանել «արծիվների» ղեկավարների հեռախոսազանգերին՝ չնայած այն բանին, որ նա արդեն պայմանագրի կետերը համաձայնեցրել էր նրանց հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լացիոն» Սիլվայի հետ համաձայնեցրել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով, ինչից հետո մնում էր միայն այն ստորագրել։

Տեղեկատվություն կա, որ «Լացիոն» պատրաստ էր նույնիսկ 4 մլն եվրո աշխատավարձ վճարել՝ տրամադրելով նաև որոշ ծառայություններ։ Խոսքը անձնակական վարորդի մասին է և նման այլ բաների։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023