Պաշտոնական․ Ջոն Օբի Միկելը վերադարձավ անգլիական ֆուտբոլ

Պաշտոնական․ Ջոն Օբի Միկելը վերադարձավ անգլիական ֆուտբոլ

18/08/2020 - 00:43

Ինչպես տեղեկացնում է «Սթոք Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել նիգերիացի կիսապաշպտան Ջոն Օբի Միկելի հետ։

Օբի Միկիելի վերջին ակումբը եղել է թուրքական «Տրաբզբոնսպորը», որտեղից հեռացել է սույն թվականի մարտի 17-ին։ Մինչ այս պահը նա ազատ գործակալ էր։

«Սթոք Սիթին» այժմ հանդես է գալիս անգլիական Չեմպիոնշիփում, իսկ կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Ջոն Օբի Միկելն առավել հայտնի է «Չելսիում» ունեցած իր ելույթներով։ Նիգերիացի կիսապաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է եկել 2006-2017 թվականներին՝ մասնակցելով 372 հանդիպման։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023