Ինտերը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում🎥

Ինտերը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում🎥

18/08/2020 - 00:50

Մոտենում է ավարտին Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկությունը։ Օգոստոսի 17-ին Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ-Արենա» մարզադաշտում կայացավ մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Շախտյորը»։

Խաղի ողջ ընթացքում միլանյան ակումբը բացահայտ առավելություն ուներ, ինչի արդյունքում էլ ֆանտաստիկ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ «Շախտյորի» դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ։

Հերթական հիանալի հանդիպումն անցկացրին Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն, ովքեր դարձան դուբլի հեղինակ, իսկ մեկ գնդակ էլ խփեց Դանիլո Դ’Ամբրոզիոն։

Այսպիսով, 10 տարվա ընդմիջումից հետո «ներաձուրիները» վերադառնում են եվրագավաթային եզրափակիչ։ «Ինտերը» օգոստոսի 21-ին կմրցի «Սևիլիայի» դեմ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023