Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի երկու ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակակիրները հայտնաբերվել են օգոստոսի 8-ին, երբ թեստավորում են անցել ակումբի բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները, որոնք պետք է ուղևորվեն Լիսաբոն՝ պատրաստվելու Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպմանը, որի շրջանակում «մատրասայինները» մրցելու են «ՌԲ Լայպցիգի» դեմ։ Այդ խաղը կայանալու է օգոստոսի 13-ին։ ՈՒԵՖԱ-ն […]
Ավելին
Հայտնի են դարձել «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ադրեա Պիռլոյի տրանսֆերային նպատակները։ 41-ամյա իտալացի մարզիչը մտադիր է հրաժարվել հարձակվող Գոնսալո Իգուայինի և կիսապաշտպաններ Դուգլաս Կոստայի ու Սամի Խեդիրայի ծառայություններից։ Այդ մասին տեղեկացոնւմ է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Պիռլոյի հիմնական նպատակը լինելու է կենտրոնական կիսապաշտպան և կենտրոնական հարձակվող ձեռք բերելը։ Հիշեցնենք, որ Պիռոլն երեկ՝ օգոստոսի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, «Ռոման» ցանկանում է մարզչական փոփոխություն կատարել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբի ղեկավարությունը դիտարկում է «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին նշանակելու տարբերակը։ Ակումբը դժգոհ է ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի գրանցած արդյունքներից։ Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «գայլերը» իտալալան Ա սերիայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրին 5-րդ հորիզոնականը, չկարողացան որակավորվել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը, իսկ Եվրոպա […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է լքի թուրինյան ակումբը։ Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, 35-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը մտափոխվել է իր ապագայի հարցում և իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է հանդիպում կազմակերպել «ծեր սենյորայի» ղեկավարության հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրիշը դիտարկում է կարիերան ՊՍԺ-ում շարունակելու տարբերակը, որը վաղուց հետաքրքրված է պորտուգալացի ֆուտբոլիստի ծառոայություններով։ Այդ տրանսֆերի իրականացմանը կարող […]
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենը» իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն խաղացողների ցանկը, որոնք հայտավորված են լինելու օգոստոսի 12-ին ՉԼ քառորդ եզրափակչի շրջանակում կայնալիք «Ատալանտայի» դեմ խաղին։ Խաղին հայտավորվել են հետևյալ խաղացողները․ Դարպասապահներ – Կեյլոր Նավաս, Մարչին Բուլկա, Սերխիո Ռիկո, Գարիսոն Ինոսան Պաշտպաններ – Մարկինիոս, Տիագո Սիլվա, Պրեսնել Կիմպեմբե, Լայվին Կուրզավա, Աբու Դիալո, Կոլին Դագբա, Թիլո Կերեր, Տիմոտե […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արարատի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը, 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը։ «Ցավակցություն։ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը:Խորապես ցնցված ենք այս լուրից: «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր ցավակցություն ու զորակցությունն է հայտնում Ղասաբօղլյանների ընտանիքին: Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան […]
Ավելին
Այսօր՝ օգոստոսի 9-ին, շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի ունենավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքով իր մրցակցին իմացավ նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիան»։ Այպիսով, երևանյան ակումբը ՉԼ որակավորման առաջին փուլի շրջանակում կմրցի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» դեմ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի կա՛մ 18-ին կա՛մ 19-ին։ Դիմակայությունը բաղկացած է […]
Ավելին
Այսօր՝ օգոստոսի 9-ին, շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Վիճահականությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 14։00-ին, որի ընթացքին կարող եք հետևել այստեղ։ Այսօր իր մրցակցին կիմանա նաև Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-«Արմենիան»։ Երևանյան ակումբի հավանական թեկնածուներն են Բուլղարիայի չեմպիոն «Լյուդոգորեցը», Ռումինիայի չեմպիոն «ՉՖՌ Կլուժը», ինչպես նաև Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան»։ Հավելենք, որ խաղերը […]
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 8-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»՝ լքելով պայքարրը։ Հանդիպման 45+4-րդ րոպեին նեապոլիտանական ակումբի կազմում միակ գնդակը խփեց թիմի ավագ Լորենցո Ինսինիեն՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, Ինսինիեն դարձավ առաջին իտալացի ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել ինչպես «Կամպ Նոու», այնպես էլ «Սանտիագո Բերնաբեու» […]
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 8-ին, «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում 3։1 հաշվով հաղթեց «Նապոլիին»՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր։ Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիսականներին չի թույլատրվում մուտք գործել մարզադաշտ, սակայն ակումբների խաղացողները կարող են տրիբունաներից հետևել իրենց թիմի խաղին։ Սակայն, «Բարսելոնան» ակումբի նախկին ֆուտբոլիստ Արթուրին չի թույլատրել մուտք գործել «Կամպ Նոու» մարզադաշտ։ Բանն այն է, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023