Բելգիան հոկեյին բնորոշ հաշվով հաղթեց Բելառուսի հավաքականին🎥

Բելգիան հոկեյին բնորոշ հաշվով հաղթեց Բելառուսի հավաքականին🎥

31/03/2021 - 00:35

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Բելգիայի հավաքականը E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Բելառուսի հավաքականի դեմ։

Ճիշտ է՝ Ռոբերտո Մարտինեսն այս խաղում հանգստանալու հնարավորություն էր տվել «կարմիր սատանաների» գրեթե բոլոր առաջատարներին, սակայն նույնիսկ դա չխանգարեց, որ Բելգիայի հավաքականը պարզապես կազմաքանդ անի կարգով ավելի թույլ մրցակցին՝ Բելառուսի դարպասն ուղարկելով 8 անպատասխան գնդակ։

Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձան Լեանդրո Տրոսարդն ու Հանս Վանակենը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Միշի Բատշուային, Ժերեմի Դոկուն, Դենիս Պրատը, ինչպես նաև Քրիստիան Բենտեկեն։

Այս խմբի շրջանակում կայացած մյուս խաղում էլ Ուելսի հավաքականը Դանիել Ջեյմսի խփած միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն։

Երրորդ տուրից հետո E խումբը ստացավ հետևյալ տեսքը․

1․ Բելգիա – 7 միավոր

2․ Չեխիա – 4 միավոր

3․ Ուելս (անցկացրած երկու հանդիպում) – 3 միավոր

4․ Բելառուս (անցկացրած երկու հանդիպում) – 3 միավոր

5․ Էստոնիա (անցկացրած երկու հանդիպում) – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023