Բենզեմային 5 տարվա ազատազրկում է սպառնում

Բենզեմային 5 տարվա ազատազրկում է սպառնում

31/03/2021 - 18:13

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կկանգնի դատարանի առջև՝ Ֆրանսիայի հավաքականում իր նախկին խաղընկեր Մաթյո Վալբուենային շանտաժ անելու գործով։

Դատական լսումները տեղի կունենան սույն թվականի հոկտեմբերի 20-22-ը Վերսալում։

Ինչպես տեղեկացնում է  L’Equipe-ը, եթե Բենզեմայի մեղքն ապացուցվի, ապա նրան կսպառնա 5 տարվա ազատազրկում, ինչպես նաև ֆրանսիացի հարձակվողը ստիպված կլինի վճարել 75 հազար եվրո տուգանք։

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման կասկածվում է Մաթյո Վալբուենային ինտիմ բնույթի ձայնագրությամբ շանտաժի ենթարկելու համար։ Այդ բացահայտումից հետո երկու ֆուտբոլիստներն էլ 2016 թվականից հեռացված են Ֆրանսիայի հավաքականից։

Հավելենք, որ Մաթյո Վալբուենան ներկա պահին հանդես է գալիս հունական «Օլիմպիակոսի» կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023