Բարսելոնան հետաքրքրված է Միլանի ֆուտբոլիստի ծառայություններով

Բարսելոնան հետաքրքրված է Միլանի ֆուտբոլիստի ծառայություններով

31/03/2021 - 17:47

Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, «Բարսելոնան» հետաքրքրված է «Միլանի» կենտրոնական պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիները» նոր պայմանագրի կնքման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել Ռոմանյոլիի հետ, ինչից էլ փորձում է օգտվել կատալոնական ակումբը։

Բանն այն է, որ կոմղերի միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, իսկ նոր պայմանագրով 26-ամյա պաշտպանը ցանկանում է ավելի շատ վաստակել, քան ներկայումս, այդ պատճառով էլ միլանյան ակումբը մտադիր է դիտարկել նրան վաճառելու տարբերակը։

Ըստ տարբեր աղբյուրների՝ Ալեսիո Ռոմանյոլին «Միլանի» կազմում վաստակում է տարեկան 4 մլն եվրո աշխտավարձ։

Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt կայքը Ռոմանյոլիին գնահատում է 30 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Ռոմանյոլին «Միլանի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից և մինչ այժմ նա ակումբի կազմում անցկացրել է 219 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Իտալացի պաշտպանը միլանյան ակումբի ավագն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023