«Սան Պաուլոյի» 19-ամյա հարձակվող Գուստավո Մայան կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կողմերն համաձայնեցրել են տեղափոխությունը։ Կատալոնական ակումբն արդեն վճարել է 1 մլն եվրո, իսկ մնացած 3․5 մլնը պետք է վճարի մինչև հունիսի 30-ը։ Խաղացողի տրանսֆերային իրավունքների 30 տոկոսը կշարունակեն պատկանել բրազիլական ակումբին։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը կշարունակի գլխավորել ակումբը։ 61-ամյա մասնագետն ընգրկվել է հաջորդ մրցաշրջանի մարտավարական ծրագրերի մշակման աշխատանքներում։ Չնայած Էլ կլասիկոյում կրած պարտությանը՝ Սետիենը շարունակում է վայելել ակումբի ղեկավարության վստահությունը, սակայն կողմերի միջև նախատեսված պայմանագրում կա մի կետ, որը հնարավորություն է տալիս մրցաշրջանի ավարտից հետո խզել պայմանագիրը։ Հիշեցնենք, որ «Բարսելոնան» գլխավորում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նյու Յորք Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբի խաղացողներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։ Ակումբը չի հրապարակել խաղացողի անունը․ միայն նշվում է, որ կորոնավիրուսի նրա թեստը դրական արդյունք է ցույց տվել, սակայն իրեն լավ է զգում և գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ ՄԼՍ-ը եվրոպական ֆուտբոլի նման դադարեցված է։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 15000-ի։
Ավելին
Շարունակում ենք ներկայանցել լեգենդար հանդիպումների տեսակրկնություններ։ Այսօր ներկայացնում ենք մի հանդիպում, որը շատերիս ստիպել է պարզապաես սիրահարվել ֆուտբոլին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար գրանցվեք VK.com սոցկայքում, որպեսզի կարողանաք հեշտությամբ նայել հանդիպման տեսակրկնությունը։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, Ֆիլիպե Կոուտինիոն, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, ամռանը կրկին վարձակալությամբ նոր ակումբ կտեղափոխվի։ «Չելսին» պատրաստ է վարձակալել խաղացողին։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբն արդեն կապվել է կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի ծանոթանա վարձակալության պայմաններին։ «Չելսին» ցանկանում է նաև վարձակալության ավարտին ունենա խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու առաջնային իրավունք։ […]
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջիորջինա Ռոդրիգեսը, շնորհավորել է Հայրիկների օրը, որն ամեն տարի նշվում է մարտի 19-ին։ Ջիորջինան Instagram-ում գրառում է կատարել, որը նվիրված է եղել իր կողակցին․ «Քո ուժի և խիզախության շնորհիվ դու միշտ կլինես մեր հերոսը։ Դու մեր պահապան հրեշտակն ես, ով պաշտպանում է մեզ օր ու գիշեր, իսկ […]
Ավելին
Ինչպես գիտեք, իսպանական Լա լիգան FIFA-20-ի մրցաշար է անցկացնում, որը կարծես թե հետաձգված հանդիպումների այլընտրանքն է։ Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը։ Հիշեցնենք, որ մրցաշարին յուրաքանչյուր թիմից մասնակցելու է մեկ ներկայացուցիչ։ Հանդիպումները կայանալու են մարտի 20-22-ը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, կատալոնական «Բարսելոնան» նույնպես սկսել է լրջորեն հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեի ծառայություններով։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը Սանեին տեսնում է որպես Ուսման Դեմբելեի փոխարինող։ Ակումբի ղեկավարության համբերության բաժակը լցվել է, քանի որ ֆրանսիացի եզրայինի համար խոշոր գումար է վճարվել, իսկ նա ոչ մի կերպ չի արդարացնում մարզչական շտաբի և ղեկավարության սպասելիքները։ […]
Ավելին
Համացանցում բավականին տարածված է #StayAtHome challenge-ը, որի շրջանակում համաշխարհային ֆուտբոլիստները կոչ են անում կորոնավիրուսի կանխարգելման և չտարածման համար մնալ տանը։ Ֆուտբոլիստները տեսանյութ են հրապարակում, որի մեջ նրանք ալկոգելով մաքրում են իրենց ձեռքերը՝ հորդորելով մարդկանց պահպանել հիգենիայի կանոնները, իսկ այնուհետև վերցնում են զուգարանի թուղթը և սկսում են խաղալ 21։ Այս challenge-ը սկսել է Twitter-յան հանրահայտ 433 […]
Ավելին
Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան չի բացառել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կտեղափոխվի «Ռեալ»։ «Ես շատ եմ ցանկանում, որպեսզի լեգենդար հիանալի խաղացողներից մեկը տեղափոխվի «Ռեալ» և կաշխատեմ ամեն ինչ անել, որ դա տեղի ունենա եկող ամռանը։ Դա հպարտանալու առիթ կտա իմ խաղացողներին, քանի որ «Ռեալը» մեծագույն ակումբ է։ Պոլ Պոգբան […]
Ավելին
1 1,448 1,449 1,450 1,451 1,452 1,769

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023