Մեկնարկեց նաև իտալական Ա սերիան։ 1-ին տուրի շրջանակում «Ինտերը» Միլանում մրցեց «Ջենոայի» դեմ։ «Ներաձուրիների» նոր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագիի առաջին պաշտոնական խաղում ակումբը գերվստահ հաղթակ տոնեց` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ «Կապտասևերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Միլան Շկինյարը, Հական Չալհանօղլուն, Արթուրո Վիդալն ու Էդին Ջեկոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցում է «Նորվիչի» դեմ։ «Քաղաքաբնակների» կազմում իր անդրանիկ գնդակն է խփել թիմի նորեկ Ջեք Գրիլիշը` 22-րդ րոպեին եզրափակելով Գաբի Ժեզուսի փոխանցումը։ Հիշեցնենք, որ Գրիլիշը վերջերս է ռեկորդային 117 մլն եվրոյի դիմաց «Աստոն Վիլայից» տեղափոխվել «Սիթի»` դառնալով ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Անգլիական Պրեմեր լիգայի 2-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Բյորնլիի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ հսկայական առավելություն, սակայն ընդամենը երկու գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը` հաղթելով 2:0 հաշվով Խաղակեսերից յուրաքանչյուրում «Լիվերպուլի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դիոգու Ժոտան և Սադիո Մանեն։ Այսպիսով, մերսիսայդյան ակումբը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը «չոր» հաշվով […]
Ավելին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին. «Ռոնալդուն չխաղաց հինգշաբթի օրը (խմբ.` օգոստոսի 19-ին «Յուվեն» ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսի» Մ-23 տարեկանների թիմին), քանի որ մենք ծանր մարզումներ էինք ունեցել, և ես նրան հանգիստ տվեցի։ Ռոնալդուն հավելյալ ուժ է մեզ համար, ով երաշխավորում է մեծ քանակի գոլեր մրցաշրջանի ընթացքում։ […]
Ավելին
Ֆինանսական լուրջ խնդիրները «Բարսելոնայի» ղեկավարությանը ստիպել են խոշոր վարկ վերցնել։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը Goldman Sachs բանկից ստացել է 455 մլն եվրո։ Վարկը վերցվել է 10 տարով` տարեկան 1.98 տոկոսադրույքով։ Հիշեցնենք, որ «բլաուգրանասը» մոտ 1.3 մլրդ եվրոյի պարտք ունի, իսկ վերջերս ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտարարեց, որ «կապտանռնագույններն» իրենց եկամտի 103%-ը ծախսում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը, երբ ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Կառլո Անչելոտին, խնդրել է իտալացի մասնագետին օգնել իրեն մնալ «սերուցքայինների» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` հունիսի 1-ին Անչելոտիի նշանակվելուց հետո Ռամոսը զանգել է նրան ու շնորհավորել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Բացի դրանից, 35-ամյա ֆուտբոլիստը «Պապա Կառլոյին» խնդրել է խառնվել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռոմայի» եզրային պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ «Ռոսոներիները» հաստատել են, որ ունենալու են իտալացի պաշտպանին գնման իրավունք։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» 30-ամյա պաշտպանի վարձակալության դիմաց վճարելու է 1 մլն եվրո, իսկ հետագայում կարող է 4.5 […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 3-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է «Բրեստին»։ Ըստ Mundo Deportivo-ի ունեցած տեղեկությունների` այդ հանդիպման հայտացուցակից դուրս մնացած Լեո Մեսսին ու Նեյմարը փարիզյան ակումբի խաղի ժամանակ եղել են Բարսելոնայում։ Նշվում է, որ երկու ֆուտբոլիստները գնացել են Բարսելոնայի արվարձաններից Կաստելդելֆելս և այցելել իրենց նախկին խաղընկեր Լուիս Սուարեսի տուն` ընթրելու։ Դեռևս հայտնի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս միավորը կիսեց «Բետիսի» հետ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Կադիսի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցել է նաև հայազգի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը։ 28-ամյա պաշտպանը Whoscored հեղինակավոր կայքի կողմից ստացել է 6.47 գնահատականը, ինչը 8-րդ ցուցանիշն է իր թիմի կազմում։ Հարոյանը հանդիպման ընթացքում կատարել է 10 փոխանցում` 50% ճշգրտությամբ (խմբ.`ողջ հանդիպման […]
Ավելին
Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։ Հանդիպման հաշիվն արդեն 11-րդ րոպեին բացեցին «Կադիսի» ֆուտբոլիստները. 11-մետրանոցից աչքի ընկավ վետերան հարձակվող Ալվարո Նեգրեդոն։ Սևիլիան ներկայացնող ակումբի պատասխանը չուշացավ, քանի որ 22-րդ րոպեին Խուանմին խփեց պատասխան գնդակը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում, չնայած «Բետիսի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, խաղի հաշիվն այլևս չփոխվեց։ Այսպիսով, «Բետիսն» […]
Ավելին
1 1,009 1,010 1,011 1,012 1,013 1,892

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023