Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներակայացնող «Տամբովի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ 28-ամյա հայազգի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «18» համարի մարզաշապիկով։ Հիեշցնենք, որ Վարզդատ Հարոյանը սեպտեմբերի 22-ին երկկողմ համաձայնությամբ խզել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հոլանդական Էրեդիվիզան ներկայանցող ՊՍՎ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Մարիո Գյոտցեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Նոր ակումբի կազմում 28-ամյա կիսապաշտպանը հանդես կգա «27» համարի մարզաշապիկով։ Մարիո Գյոտցեի վերջին ակումբը «Բորուսիա Դորտմունդն» էր, որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից։ 2013-16 թվականներին էլ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պորտուի» պաշտոնական կայքը, ակումբը «Չելսիից» վարձակալել է կենտրոնական պաշտպան Մալանգ Սարին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆրանսիացի պորտուգալական ակումբում հանդես կգա մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո կրկին կմիանա «ազնվականներին», քանի որ «վիշապները» խաղացողին գնելու իրավունք չեն ունենալու։ Հիշեցնենք, որ Մալանգ Սարը վերջերս է միացել «Չելսիին»։ Խաղացողը ազատ գործակալի կարգավիճակով 5 տարվա պայմանագիր կնքեց […]
Ավելին
Հայաստանի ազգային հավքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին․ «Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, ով Հայաստանը հպարտորեն ներկայացնում է միջազգային ասպարեզում և այսօր այս նամակը գրում եմ ծանր սրտով։ Քանի որ ողջ աշխարհն ականատես է […]
Ավելին
Հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան եվրոպական բոլոր թոփ-5 առաջնություններում փակվեց ամառային տրանսֆերային պատուհանը։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրը բավականին թեժ էր։ Այդ օրը սովորաբար ավելի շատ տրանսֆերներ են լինում, քան ողջ պատուհանի ընթացքում։ Հոկտեմբերի 5-ն էլ բացառություն չէր և հարյուրավոր տեղափոխություններ տեղի ունեցան, որոնցից որոշներին մենք անդրադարձ կատարել ենք, սակայն եղել են նաև տրանսֆերներ, որոնք ֆիզիկական առումով […]
Ավելին
«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը և «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան չեն տեղափոխվի «Բարսելոնա»։ Ինչպես տեղեկացնում է RMC Sprot-ը, կատալոնական ակումբը «Լիոնի» ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Դեպայը չի տեղափոխվելու «Բարսելոնա»։ Տրանսֆերի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն է, որ «բլաուգրանասը» չկարողացավ Ուսման Դեմբելեի տեղափոխության հարցում համաձայնության հասնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը Ժան-Կլեր Տոդիբոյի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Բենֆիկայի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա ֆրանսիացի կենտրոնական պաշտպանը մինչև 2021/22 թվականը վարձակալությամբ հանդես կգա պորտուգալական ակումբի կազմում, որի դիմաց «բլաուգրանասը» կստանա 2 մլն եվրո։ Վարձակալության ավարտից հետո «Բենֆիկան» 20 մլն եվրոյով կկարողանա գնել Տոդիբոյի ամբողջական տրանսֆերը։ Տոդիբոն 2019 թվականի ամռանն է […]
Ավելին
«Հոֆֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մոտ է եղել «Կրասնոդար» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է Championat.com-ը, ակումբները 27-ամյա հայ կիսապաշտպանի տեղափոխության հարցում համաձայնության էին հասել, սակայն «Կրասնոդարը» Ադամյանի հետ չի կարողացել համաձայնեցնել անձնական պայմանագրի կետերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադմայանը ցանկացել է նոր ակումբում վաստակել 2 մլն եվրո աշխատավարձ, սակայն մերժում է ստացել։ Սարգիս Ադամյանը նախորդ […]
Ավելին
«Պորտուի» ձախ պաշտպան Ալեքս Տելեսը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբը 27-ամյա բրազիլացի պաշտպանի դիմաց կվճարի 15 մլն եվրո, իսկ կողմերի միջև պայմանագիրը կկնքվի «4+1» տարբերակով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Տելեսն արդեն Մանչեսթերում է և բուժզննում է անցել նոր ակումբի համար։ Կոմղերը շուտով պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։ […]
Ավելին
Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական ողջ երկայնքով թեժ մարտեր են ընթանում։ Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, առաջնագծում զոհվել է «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը։ Այդ մասին ակումբը գրել է հետևյալը․ «Ցավալի լուր առաջնագծից: «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը արիաբար միացավ իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած Հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Հզոր Զինվո’ր ջան:«Ալաշկերտ» ՖԱ-ն իր […]
Ավելին
1 625 626 627 628 629 654

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023