«Vaaaaamooooo՜s». Լյանեսը տոնում է   Բարսեղյանի խփած գոլն ու մեր  հավաքականի հաղթանակը 🎥

«Vaaaaamooooo՜s». Լյանեսը տոնում է Բարսեղյանի խփած գոլն ու մեր հավաքականի հաղթանակը 🎥

01/04/2021 - 15:49

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3։2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։

Հանդիպման հաղթական գնդակը 89-րդ րոպեին խփեց Տիգրան Բարսեղյանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Հայաստանի հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը պահեստայինների նստարանից տեսանկարահանել է Բարսեղյանի գոլային դրվագը և տեղադրել Instagram-ի իր էջի stories բաժնում։

Այնուհետև, երբ հանդիպումն արդեն ավարտվել էր ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները երկրպագուների հետ ավանդական դարձած «հու-հու»-ն էին անում, Լյանեսը մոտեցավ նրանց և բարձրաձայն սկսեց գոռալ «Vamooo՜s», որն իսպաներենից բառացի թարգմանած նշանակում է «առաջ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023