Ռուսական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Ուրալը» սեփական հարկի տակ 1։3 հաշվով զիջել է Տուլայի «Արսենալին»։ Հանդիպման 38-րդ րոպեին Եկատերինբուրգը ներկայացնող ակումբի կազմում միակ գոլը խփել է ռումինացի կիսապաշտպան Էրիկ Բիկֆալվին, ով աջ եզրից բարձրից փոխանցում ստացավ և շրջադարձ հարվածով անհավանական գոլի հեղինակ դարձավ։
Ավելին
Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, նեապոլիտանական ակումբը շատ մոտ է խաղացողին ձեռքբերելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «Նապոլիի» սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսը խաղացողի դիմաց առաջարկել է 51 մլն եվրո, ինչպես նաև տարբեր բոնուսներ։ Նշվում է նաև, որ գործարքում կներառվի նաև «Նապոլիի» ֆուտբոլիստ Ադամ Ունասը։ Երեկ` հուլիսի 14-ին, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «բլանկոսը» մտադիր է ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագիր կնքել 2021 թվականին։ Մադրիդյան ակումբի ղեկավարները գրեթե վստահ են, որ 21-ամյա ֆուտբոլիստը ճնշում կգործադրի փարիզյան ակումբի ղեկավարության վրա և չի երկարձգի պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թվականին։ Այդ նույն սկզբունքով «Ռեալը» ժամանակին […]
Ավելին
Առաջիկա տրանսֆերային պատուհանին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել մի շարք ֆուտբոլիստների։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, ակումբը պատրաստ է բաժանվել Ալեքսիս Սանչեսից, Ջեյսի Լինգարդից, Քրիս Սմոլինգից, Դիոգու Դալոտից, ինչպես նաև Մարկոս Ռոխոյից։ Նշենք, որ Սանչեսը, Սմոլինգը և Ռոխոն վարձավճարով հանդես են գալիս համապատասխանաբար «Ինտերում», «Ռոմայում» և «Էստուդիանտեսում»: Այս խաղացողների վաճառքից «կարմիր սատանաների» ղեկավարություւնը մտադիր է […]
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսի աշխատանքը, ինչպես նաև խոսել է այն մասին, թե Սաուդյան Արաբիայի արքայազնի՝ «Նյուքասլը» ձեռքբերելը ինչպես կարող է ազդել ակումբի վրա։ «Ես անչափ ուրախ եմ, որ Սթիվի մոտ ամեն ինչ ստացվում է, և հաջորդ մրցաշրջանում նա կարող է ավելի ուժեղ դառնալ։ Ես կարծում եմ, որ […]
Ավելին
Ինչպես գիտեք, հուլիսի 13-ին Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը բավարարել է «Մանչեսթեր Սիթիի» բողոքը՝ չեղարկելով անգլիական ակումբի որակազրկումը։ ՈՒԵՖԱ-ն սույն թվականի փետրվարին ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով «քաղաքաբնակներին» երկու տարով զրկել էր եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը այդ որոշմանը սպասելիս է եղել և նախքան ՈՒԵՖԱ-ի որոշումը սկսել է պատրաստվել դրա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, հնարավոր է, կարիերան շարունակի ՊՍԺ-ի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը 22-ամյա անգլիացի հարձակվողին դիտարկում է որպես տրանսֆերային գլխավոր նպատակ։ Ռեշֆորդի տեղափխոությամբ հետաքրքրված է անձամբ «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Նշվում է, որ գերմանացի մասնագետը Ռեշֆորդի մոտ նկատում է իսկական ժամանակակից հարձակվողի կատարյալ որակներ։ Մանկունյանական […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի մեկնարկային հանդիպման շրջանակում «Ատալանտան» մրցեց հետնապահների թվում ընթացող «Բրեշիայի» նկատմամբ։ Ջանպիերո Գասպերինիի թիմը հերթական անգամ ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց՝ քարը քարի վրա չթողնելով մրցակցին։ Բերգամոն ներկայացնող ակումբը հերթական անգամ մրցակցի դարպասը 3 գոլից ավելի ուղարկեց՝ խփելով 6 գնդակ։ Խաղն ավարտվեց 6։2 հաշվով։ «Ատալանտայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մարիո Պաշալիչը, մեկական անգամ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի թոփ մասնագետները՝ Ժոզե Մոուրինիոն և Յուրգեն Կլոպը, Պեպ Գվարդիոլան, իրենց կարծիքն են հայտնել Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանի՝ «Մանչեսթեր Սիթիի» որակազրկման չեղարկման մասին։ Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 13-ին, CAS-ը չեղարկեց մանկունյական ակումբի եվրագավաթային իրավունքից զրկված լինելու որոշումը, որը կայացրել էր ՈՒԵՖԱ-ն սույն թվականի փետրվարին՝ ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով։ CAS-ի որոշմամբ, «Սիթին» միայն […]
Ավելին
Պորտուգալիայի իրավապահ մարմինները մտադիր են քննության ենթարկել «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 10-ամյա որդու՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերի մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ Ռոնալդու կրտսերը ինքնուրույն վարում է ջրային սկուտերը։ Կրիշտիանու կրտսերը արձակուրդն անցկացնում է հայրենիքում՝ Պորտուգալիայում՝ ընտանիքի այլ անդամների հետ։ Ֆուտբոլիստի քույրը՝ Էլման, Instagram-ի իր օգտահաշվում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հստակ երևում է, թե […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023