Ուրուգվայի հավաքականի և «Աթլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության հաղթողի հավակնորդների մասին: «Ես գիտեմ, որ «Ռեալը» և «Բարսելոնան» գերազանց խաղացողներ ունենք, բայց այդպիսիք կան նաև «Աթլետիկոյում»։ Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են ձեռք բերել ի դեմս Ժոաու Ֆելիքսի։ Թիմում է նաև Դիեգո Կոստան, ով տաղանդավոր և փորձառու ֆուտբոլիստ է։ «Աթլետիկոն» հիանալի մինչմրցաշրջան […]
Ավելին
Ինչպես հայտնում է L’Equipe-y, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն մտադիր չէ ապագայում տեղափոխվել ՊՍԺ: Աղբյուրը պնդում է, որ, չնայած «մայրաքաղաքայինների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ լավ հարաբերություններին 22-ամյա ֆրանսիացին հրաժարվեց տրանսֆերից, քանի որ հայտարարել էր` նա հանդես է գալիս իր երազանքների թիմում: Դեմբելեին չի անհանգստացնում մրցակցությունը թիմի կազմում, որը կարող էր ավելի ուժեղ դառնալ, եթե կայանար […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտչը ձմռաը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Ինչպես հայտնում է Tuttosport-ը, 31-ամյա խորվաթը անհատական պայմանագիր էր համաձայնեցրել «ծեր սինյորայի» հետ, սակայն տրանսֆերը չկայացավ: Ռակիտիչը ենթադրում է, որ այս մրցաշրջանում կատալոնական ակումբում խաղային պրակտիկայի պակաս կունենա և այդ պատճառով ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները համաձայնության չէին եկել, քանի […]
Ավելին
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը խոսել է մադրիդյան ակումբում հարմարվելու մասին: «Ես վնասվածք ունեի, բայց, միջմրցաշրջանի հետ համեմատած, հիմա իմ գործերը լավ են ընթանում: Երիտասարդ խաղացողի համար դա հեշտ չէ, բայց կարծում եմ, որ ինձ հաջողվեց ամեն ինչ ամենալավ կերպով հաղթահարել: Ես պատրաստ եմ պատասխանել ամենախիստ պահանջներին»,- Յովիչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելին
ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2022-ի տարբերանշանը, որը կանցկացվի Քաթարում: «Տարբերանշանի ծռված գծերը խորհրդանշում են ավազե սարերը, իսկ շարունակական հանգույցը ներկայացված է 8 թվանշանի տեսքով, ինչը խորհրդանշում է 8 մարզադաշտերը, որտեղ կանցկացվեն խաղերը: Տարբերանշանն իրենից ներկայացնում է նաև հավերժության նշանը, ինչն արտացոլում է մրցաշարի միավորող բնույթը: Տառատեսակն արտացոլում է արաբական ավանդական գեղագրությունը՝ ներկայցված ժամանակակից տեսքով:»,- հայտնում է […]
Ավելին
Կիսապաշտպան Լուկաս Սիլվան վերջնականապես հեռացավ «Ռեալից»: Ինչպես հայտնում է As-ը, կողմերը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Լուկաս Սիլվան «Ռեալ» էր տեղափոխվել 2015 թվականին: Բրազիլացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 8 հանդիպում: 2017 թվականից կիսապաշտպանը վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Կրուզեյրոյում»:
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Ռոբերտ Քենեդին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Խետաֆե»: Իսպանական ակումբը հայտարարել է, որ գնման իրավունքով վարձակալել է 24-ամյա ֆուտբոլիստին: Բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: Քենեդին «Չելսի» էր տեղափոխվել 2015 թվականին: Անցած մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Նյուքասլում», որի կազմում անցկացրած 25 հանդիպումներում բրազիլացին խփել է 1 գոլ և կատարել 1 գոային փոխանցում:
Ավելին
«Բարսելոնան» պաշտոնապես հայտնել է «Լաս Պալմասի» կիսապաշտպան Պեդրիին ձեռք բերելու մասին: 16-ամյա ֆուտբոլիստի համար կատալոնական ակումբը վճարել է 5 միլիոն եվրո: Պեդրին «Բարսելոնայի» հետ 2+2 ձևաչափով պայմանագիր է ստորագրել: Սեգունդայի ընթացիկ առաջնությունում Պեդրին 3 հանդիպման է մասնակցել:
Ավելին
«ՊՍԺ»-ն հայտարարել է «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերի մասին: 32-ամյա կոստարիկացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նավասի տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո, իսկ «Ռեալը» կստանա 15 մլն եվրո և կվարձակալի դարպասապահ Ալֆոնս Արեոլային: Նավասը մադրիդյան ակումբում անցկացրած 5 տարիներում հաղթել է Լա լիգան և Իսպանիայի սուպերգավաթը, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգան, 2 անգամ՝ Եվրոպայի […]
Ավելին
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսն իր կարիերան կշարունակի «Սպորտինգում»: Լիսաբոնյան ակումբը հայտարարել է, որ մեկ տարով պայմանագիր է կնքել 26-ամյա իսպանացու հետ: Անցած մրցաշրջանի 2-րդ կեսը Խեսեն անցկացրել էր «Բետիսում»: Լա լիգայի անցած մրցաշրջանում անցկացրած 14 հանդիպումներում իսպանացին խփել է 2 գոլ:
Ավելին
1 691 692 693 694 695 732

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023