Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում հունվարի 15-ին պետք է կայանար «Բետիս» – «Սևիլիա» հանդիպումը, սակայն այն անավարտ է մնացել. 39-րդ րոպեին տանտերերի երկրպագուներից մեկը տրիբունայից փայտով հարվածել է «Սևիլիայի» կիսապաշտպան Ժոան Ժորդանի գլխին, ինչից հետո հանդիպումը դադարեցվել է։ Արդեն հայտնի է դարձել, թե երբ է շարունակվելու հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում պետք է կայանար «Բետիս» – «Սևիլիա» հանդիպումը, սակայն այն անավարտ է մնացել։ Հանդիպման 39-րդ րոպեին, երբ «Բետիսը» Նաբիլ Ֆեկիրի խփած գոլի ժամանակ տոնում էր հաջողությունը, «վարունգների» երկրպագուներից մեկը տրիբունայից փայտով հարվածել է «Սևիլիայի» կիսապաշտպան Ժոան Ժորդանի գլխին։ 27-ամյա ֆուտբոլիստն այդ դրվագում վնասվածք է ստացել, ինչից հետո «Սևիլիայի» բուժանձնակազմը նրան օգնություն […]
Ավելին
Այսօր` հունվարի 16-ին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կկայանա Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը։ Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն», որոնք կիսաեզրափակիչի շրջանակում պայքարից դուրս թողեցին համապատասխանաբար «Բարսելոնային» ու «Ատլետիկո Մադրիդին»։ Հավելենք, որ «Ռեալ» – «Ատլետիկ» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց Խիխոնի «Սպորտինգի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Խիխոնը ներկայացնող ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն «Կադիսին» ամեն անգամ փրկում էր դարպասպահ Դավիդ Խիլը, ով այս խաղում կատարեց 8 սեյվ։ Ի վերջո, հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, 45-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հաղորդվում է, որ երկու ակումբների ներկայացուցիչներն էլ կապվել են Ինձզագիի գործակալի հետ` քննարկելով մարզչի հետագա ծրագրերը։ Հաղորդվում է, որ «Ինտերը» ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել իր […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչում «Ատլետիկ Բիլբաոն» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հավասար պայքարում և գրեթե առանց իրական գոլային պահերի ընթացած առաջին խաղակեսում կողմերը գոլեր չխփեցին ու ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։ Երկրորդ կեսի մեկնարկն էլ, մեծ հաշվով, որևէ արտառոց իրադարձությամբ աչքի չընկավ, սակայն 62-րդ րոպեին, ինչպես ամրպոպ անամպ երկնքում, Տոմա Լեմարի […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» ծանր պայքարում լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Դժվար խաղ էր։ Երկու մրցակիցներն էլ լավ էին գործում. մենք ստիպված էինք շատ պայքարել։ Մենք լավ սկսեցինք հանդիպումը, շեշտը դրել էինք հակագրոհների վրա։ Այն բանից […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» համառ պայքարում 2:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»` լքելով մրցաշարը։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Ես հիասթափված եմ։ Հանդիպման առաջին 20 րոպեների ընթացքում մեր խաղում բարդույթներ առաջացան։ Այդ 20 րոպեների ընթացքում մտածում էինք գրանցած վերջին արդյունքների և կայացած հանդիպումների մասին։ Այդուհանդերձ, երբ ազատվեցինք այդ բարդույթներից, […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» թրիլլերային խաղում 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»` նվաճելով մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրո Մարտինը, «արքայական» ակումբը «Բարսելոնայի» դեմ կայացած խաղերում տոնել է 100-րդ հաղթանակը. «Ռեալը» մրցակցի դարպասն ուղարկել է 415 գոլ։ Կողմերի միջև սա եղել է 248-րդ պաշտոնական հանդիպումը, և այդ ընթացքում կատալոնական ակումբը տոնել է 96 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023