Բարսելոնան գոլառատ խաղում հաղթեց Վիկտորիա Պլզենին 🎥

Բարսելոնան գոլառատ խաղում հաղթեց Վիկտորիա Պլզենին 🎥

02/11/2022 - 01:51

Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Վիկտորիա Պլզենի» դեմ։

Բավական գոլառատ հանդիպում ստացեց, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակ` 4:2 հաշվով։

Խավիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆերրան Տորեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Պաբլո Տորեն ու Մարկոս Ալոնսոն։

Չեխական ակումբի երկու գոլերն էլ խփեց Տոմաս Հորին։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Բավարիա» 2:0 «Ինտեր»

C խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բավարիա»- 18 միավոր
  2. «Ինտեր» – 10 միավոր
  3. «Բարսելոնա» – 7 միավոր
  4. «Վիկտորիա Պլզեն» – 0 միավոր

Այսպիսով, «Բավարիան» ու «Ինտերը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023