ԱԱ-2022. Խորվաթիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

ԱԱ-2022. Խորվաթիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

01/11/2022 - 12:27

Խորվաթիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկված են լինելու ԱԱ-2022-ի ընդլայնված հայտացուցակում։

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Իվիցա Իվուշիչ («Օսիեկ»), Իվո Գրբիչ («Ատլետիկո Մադրիդ»), Դոմինիկ Կոտարսկի (ՊԱՕԿ), Նեդիլկո Լաբրովիչ («Ռիեկա»)

Պաշտպաններ – Դոմոգոյ Վիդա (ԱԵԿ Աթենք), Դեյան Լովրեն («Զենիթ»), Բորնա Բարիշիչ («Ռեյնջերս»), Դույե Չալետա-Ցար («Սաութհեմպտոն»), Յոսիպ Յուրանովիչ («Սելթիկ»), Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ»), Բորնա Սոսա («Շտուտգարտ»), Յոսիպ Ստանիշիչ («Բավարիա»), Մարին Պոգնարչիչ («Լեչչե»), Մարտին Էրլիչ («Սասուոլո»), Յոշիպ Շուտալո («Դինամո Զագրեբ»)

Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Մատեո Կովաչիչ («Չելսի»), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Մարիո Պաշալիչ («Ատալանտա»), Նիկոլա Վլաշիչ («Տորինո»), Լուկա Իվանուշեց, Յոսիպ Միշիչ, Միսլավ Օրշիչ (բոլորը` «Դինամո Զագրեբ»), Լովրո Մայեր («Ռեն»), Քրիստիան Յակիչ («Այնտրախտ»), Լուկա Սուչիչ («Զալցբուրգ»), Իվան Պերեշիչ («Տոտենհեմ»), Յոսիպ Բրեկալո («Վոլֆսբուրգ»)

Հարձակվողներ – Անդրեյ Կրամարիչ («Հոֆֆենհայմ»), Անտե Բուդիմիր («Օսասունա»), Բրունո Պետկովիչ («Դինամո Զագրեբ»), Մարկո Լիվայա («Հայդուկ Սպլիտ»), Անտոնիո Չոլակ («Ռեյնջերս»)

Հավելենք, որ վերջնական հայտացուցակում ընդգրկվելու է 23-26 ֆուտբոլիստ, որի հրապարակման վերջնական ժամկետը նոյեմբերի 9-ն է։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականն աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկված է F խմբում և կմրցի Բելգիայի, Կանադայի ու Մարակկոյի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023