«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի նոր մրցաշրջանի առաջին խաղում մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Լոս Անջելեսին»։ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող ակումբից մեկական գոլ են խփել Դավիդ Մարտինեսը, Դենիս Բաունգան ու Նեյթան Օրդասը։ «Ինտեր Մայամիից» ամբողջ հանդիպմանը մասնակցել են «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և Արգենտինայի ազգային հավաքականում նրա խաղընկեր Ռոդրիգո Դե Պոլը, լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Պամպլոնայում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Օսասունային»։ Տանտերերին 38-րդ րոպեին առաջ մղեց Անտե Բուդիմիրը, իսկ «արքայական» ակումբը 73-րդ րոպեին պատասխանեց Վինիսիուսի դիպուկ հարվածով։ Թվում էր թե, կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, բայց Ալեսիո Լիշիի գլխավորած թիմը 90+1-րդ րոպեին Ռաուլ Գարսիայի գոլի շնորհիվ սենսացիոն հաղթանակ կորզեց։ Մադրիդյան գրանդը երկրորդ տարին անընդմեջ չհաղթեց […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադն» ու «Ռեալ Օվիեդոն» թրիլերային ու գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։ Սան Սեբաստիանում կայացած խաղում դարպասի բոլոր գրավումներն արձանագրվեցին երկրորդ խաղակեսում։ Հյուրերը 50-րդ ու 52-րդ րոպեներին Ֆեդերիկո Վինյասի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացան, իսկ ուրուգվայցի հարձակվողը դուբլ գրանցեց։ 64-րդ րոպեին բասկյան ակումբից Օրի Օսկարոսնը կրճատեց հաշիվը, 87-ին Դույե […]
Ավելին
ԱՄՆ 45-րդ ու 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` խոսելով «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի մասին. «Ռոնալդու, դու պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստն ես։ Ամերիկայում մենք ունենք քո կարիքը։ Հավաքի՛ր իրերդ և մեկնի՛ր այստեղ որքան հնարավոր է շուտ։ Մենք քո կարիքն ունենք»,- ասել է 79-ամյա Թրամփը։ Հիշեցնենք, որ 2025թ. նոյեմբերին Թրամփը Սպիտակ տանն […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին հեռանալ ակումբից, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ավստրիացի ֆուտբոլիստի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։ Ալաբան մտադիր չէ ստորագրել նոր համաձայնագիր։ 33-ամյա պաշտպանը մադրիդյան գրանդում հանդես է գալիս 2021թ. հուլիսից, 126 խաղում խփել է 5 գոլ, կատարել 9 ասիստ։ Հ․Գ․ […]
Ավելին
Արգենտինայի առաջնության Ապերտուրայի 6-րդ տուրում «Բելգրանոն» արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Դեֆենսիա և Խուստիսիայի» հետ։ Հյուրերից 54-րդ րոպեին հեռահար հարվածով ֆենոմենալ գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը` բացելով հաշիվը։ 33-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ է դարպասի գրավմամբ աչքի ընկել։ Նա մասնակցել է 5 հանդիպման։ «Բելգրանոն» հաղթանակը բաց է թողել […]
Ավելին
Անվանի կիսապաշտպան Անդրե Գոմեշն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է ՄԼՍ-ը ներկայացնող «Կալամբուս Քրյու», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը ֆրանսիական «Լիլն» էր, որի կազմում հանդես է եկել 2022-23 և 2024-26 թվականներին, 53 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 ասիստ։ Գոմեշն առավել […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում (1:0) իր խաղընկեր Վինիսիուսի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին, տեղեկացնում է Marca-ն։ «Պրեստիանին Վինիսիուսին 5 անգամ «կապիկ» է անվանել։ 5 անգամ։ Ես դա լսել ու տեսել եմ։ Նա դեմքը մարզաշապիկով էր փակել, որպեսզի ոչ ոք ոչինչ չհասկանար ու չլսեր, բայց […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում (1:0) իր հետ տեղի ունեցած միջադեպին։ «Ռասիստները, առաջին հերթին, վախկոտներ են։ Նրանք պետք է շապիկներով ծածկեն իրենց բերանները՝ ցույց տալու համար, թե որքան թույլ են։ Այն մարդիկ, որոնք տեսականորեն պետք է պատժեն ռասիստներին, պաշտպանում են նրանց։ Այսօրվա կատարվածը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Լիսաբոնում 1:0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։ «Արքայական» ակումբի հաղթական գոլը 50-րդ րոպեին պտտեցրած հիասքանչ հարվածով խփեց Վինիսիուսը։ Խփած գոլն իսպանական գրանդի վինգերը տոնեց անկյունային դրոշակի մոտ` պարելով։ Մրցավար Ֆրանսուա Լետեսյեն նրան դրա համար պատժեց դեղին քարտով։ Վինիսիուսի` գոլի բուռն տոնումը դուր չեկավ «Բենֆիկայի» ֆուտբոլիստներին, որոնք սկսեցին սադրել բրազիլացի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026