Միջմրցաշրջանային ընկերական հանդիպման շրջանակում` Լաս Վեգասի «Էլիդջենթ» մարզադաշտում, կկայանա 2022/23 մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն. միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 7:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնայի», «Լիվերպուլի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, ազատ գործայալի կարգավիճակով կտեղափոխվի Ուրուգվայը ներկայացնող «Նասիոնալ»։ Ինչպես տեղեկացնում է Sport 890-ի լրագրող Ռոդրի Վասկեսը, 35-ամյա հարձակվողը մինչև ԱԱ-2022-ի մեկնարկը պայմանագիր կկնքի Մոնտեվիդեոն ներկայացնող ակումբի հետ։ Հատկանշական է, որ «Էլ պիստոլերոն» հենց «Նասիոնալի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2003-06 թթ., ինչից հետո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկիին խոստացել է, որ կտրամադրի «9» համարի խաղաշապիկը։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբն այդ կերպ ցանկանում է լեհ ֆուտբոլիստի մարզաշապիկներն օգտագործել նաև կոմերցիոն նպատակով` դրանց վաճառքից ապահովելով մեծ շահույթ։ «Բլաուգրանայի» ֆինանսական բաժնի աշխատակիցները հաշվել են, որ Լևանդովսկիի մարզաշապիկների վաճառքից հնարավոր կլինի աշխատել մոտ 20 մլն եվրո։ Հատկանշական […]
Ավելին
Ինչպես հայտնում է մեքսիկական «Պումասի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի հետ։ Ըստ ինսայդեր ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1 տարով, մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Գործարքն ավարտին հասցնելու համար Ալվեսն ու «Պումասի» ղեկավարությունը ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի համար բուժզննում կանցնի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Վիլյառեալի» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «դեղին սուզանավը» 35-ամյա հարձակվողի հետ հասել է սկզբունքային համաձայնության։ Այդուհանդերձ, գործարքն ավարտին հասցնելու համար կա խոչընդոտ։ Բանն այն է, որ «Վիլյառեալը», որպեսզի չխախտի ֆինանսական fair-play-ի կանոնները, պետք է վաճառի իր ֆուտբոլիստներից մեկին, ինչից հետո նոր կկարողանա պայմանագիր […]
Ավելին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է մյունխենյան ակումբի արդեն նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տեղափոխությունը «Բարսելոնա». ««Բարսելոնան» միակ ակումբն է, որը գումար չունի, սակայն գնում է բոլոր ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է։ Ես չգիտեմ` ինչպես են նրանք դա անում։ Դա մի տեսակ տարօրինակ է և խելագարություն»,- 34-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու մեկնել է ԱՄՆ` շրջագայության։ Կատալոնական ակումբը Ֆլորիդա քաղաքի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ։ «Բլաուգրանան» պարզապես որևէ շանս չտվեց մրցակցին հաղթելով գերխոշոր` 6:0 հաշվով։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Ռաֆինյան, Անսու Ֆաթին, Գավին, Մեմֆիս Դեպայն ու Ուսման Դեմբելեն։ Նշենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունը, ակումբի շարքերը համալրել է «Ռեալ Մադրիդի» վինգեր Տակեֆուսա Կուբոն։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` բասկյան ակումբը գնելու է ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ը, ինչի դիմաց «Ռեալին» վճարելու է 6.5 մլն եվրո։ Ակնկալվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ […]
Ավելին
«Աստոն Վիլլայի» կենտրոնական կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան»։ Հայտնի է, որ Չուկվուեմեկայի և «Վիլլայի» պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ երկարաձգման շուրջ կողմերը դեռևս չեն կարողանում հասնել համաձայնության, այդ պատճառով էլ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը պատրաստ է […]
Ավելին
Ինչպես հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերի հարցում հասել է սկզբունքային համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` գործարքի վերջնական իրականացումն այժմ կախված է միայն լեհ ֆուտբոլիստի բուժզննում անցնելուց և նախատեսված պայմանագրի ստորագրումից։ Նշենք, որ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, «բլաուգրանան» գործարքի դիմաց, հավելավճարները ներառյալ, մյունխենյան ակումբին վճարելու է 50 մլն եվրո, իսկ […]
Ավելին
1 308 309 310 311 312 779

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023