«Ատլետիկո Մադրիդի» պաշտպան Կիրան Տրիպիեն կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Նյուքասլն» ու «Ատլետիկոն» այս գործարքն ավարտին հասցրել այն բանից հետո, երբ անգլիացի ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել լքել «հնդկացիների» շարքերը։ Ռոմանոն գրում է, որ «կաչաղակները» 31-ամյա աջ պաշտպանի դիմաց մադրիդյան ակումբին վճարելու են 12 մլն ֆունտ (14.4 մլն եվրո), […]
Ավելին
Հայտնի է դարձել «Բարսելոնայի» ու Ֆերրան Տորեսի միջև կնքված պայմանագրի մանրամասները։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Մանչեսթեր Սիթիին» հաջողվել է հատուկ կետ ներառել «Բարսելոնայի» ու Տորեսի միջև կնքված պայմանագրում։ Աղբյուրի փոխանցմամբ` եթե կատալոնական ակումբը հետագայում Տորեսի գնման վերաբերյալ որևէ առաջարկ ստանա, «քաղաքաբնակները» կարող են կրկնել այն ու հետ գնել իսպանացի ֆուտբոլիստին, այդուհանդերձ վերջնական […]
Ավելին
Հայտնեի դարձել, թե ինչ պատճառով է «Բարսելոնան» նախատեսվածից ուշ հայտարարել Ֆերրան Տորեսի տրանսֆերի մասին։ Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, «Բարսելոնան» որոշել էր Տորեսի տրանսֆերի մասին հայտարարել դեկտեմբերի 27-ին, այդուհանդերձ կատալոնական ակումբը փորձել է «Սիթիի» ղեկավարության հետ համաձայնության հասնել այն հարցի շուրջ, որ եթե «բլաուգրանասը» չկարողանա հայտավորել իսպանացի հարձակվողին, ապա հետ կվերադարձնի նրան և գործարքը չի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 21-րդ տուրի վերջին հանդիպումը. «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմտոնի» դեմ։ Որքան էլ զարմանալի է` հանդիպման մեծ մասն անցավ հյուրերի խաղային առավելությամբ, ովքեր ավելի վտանգավոր էին գրոհում և ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին, ինչն էլ նպաստեց, որ Բրունո Լագեի սաները հաղթեն 1:0 հաշվով. «գայլերին» հաղթանակ պարգևեց 82-րդ րոպեին Ժոաո […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց «ազնվականների» համար, քանի որ արդեն 9-րդ րոպեին Դիոգու Ժոտայի կատարած փոխանցումից հետո տանտերերի պաշտպան Տրևո Չալոբան չկարողացավ կասեցնել գնդակը, ինչից հետո Սադիո Մանեն հայտնվեց հարվածային դիրքում և բացեց խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից դեռ ուշքի չեկած` […]
Ավելին
Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցում է «Չելսիի» դեմ։ Հանդիպման արդեն 15-րդ վայրկյանին մերսիսայդյան ակումբի հարձակվող Սադիո Մանեն «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետային արմունկով հարվածելու համար պատժվեց դեղին քարտով։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, սենեգալցի վինգերը Պրեմիեր լիգայի շրջանակում 2006/07 մրցաշրջանից ի վեր ստացել է ամենաարագ դեղին քարտը։ Հատկանշական է, որ Opta-ն սկսել է վիճակագրական […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։ Գերմանացի մասնագետի մոտ ի հայտ են եկել հիվանդության թեթև ախտանշաններ, և նա ինքնամեկուսացել է։ Այսպիսով, Կլոպը «Լիվերպուլի» խաղը պահեստայինների նստարանից չի կարող ղեկավարել հունվարի 2-ին Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Չելսիի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման ժամանակ։ Այդ խաղում 54-ամյա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Դինամո Կիևի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Վիտալի Միկոլենկոյի տրանսֆերային իրավունքները։ Մերսիսայդյան ակումբը 22-ամյա ձախ պաշտպանի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը` նրա տրանսֆերի դիմաց վճարելով 23.5 մլն եվրո։ Նշենք, որ Միկոլենկոն «Դինամո Կիևի» սան է, որի կազմում անցկացրել է 132 հանդիպում` դառնալով 7 […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքն իր Instagram-ի էջում ներկայացրել է 2021 թ. ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստներին։ Ցանկը կազմելիս հաշվի են առնվել եվրոպակամ թոփ-5 առաջնությունների, ներքին գավաթների, եվրագավաթների և հավաքականների մակարդակով անցկացրած հանդիպումները։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան) – 59 հանդիպում, 69 գոլ Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 67 հանդիպում, 51 գոլ էրլինգ Հալանդ («Բորուսիա […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի մեկնարկային խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ հյուրերի` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների տարածքային առավելության պայմաններում (68%), սակայն շատ ավելի լավ տպավորություն էր թողնում «Արսենալը», ինչն էլ նպաստեց, որ «զինագործները» նախքան ընդմիջման գնալն առաջ անցնեն հաշվի մեջ. 31-րդ րոպեին աչքի ընկավ Բուկայո Սական։ Խփած […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023