Պաշտոնական. Մարինա Գրանովսկայան հեռացավ Չելսիից

Պաշտոնական. Մարինա Գրանովսկայան հեռացավ Չելսիից

22/06/2022 - 14:02

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի սպորտային տնօրեն Մարինա Գրանովսկայան լքել է զբաղեցրած պաշտոնը. կողմերի միջև համագործակցությունը դադարեցվել է։

Սպասվում է, որ «Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոուլին կդառնա ակումբի սպորտային տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Բոուլին այդ պաշտոնում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ «Չելսին» չի գտել նոր ֆունկցիոներ։

Գրանովսկայան ու «Չելսին» ունեն պայմանավորվածություն, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա պետք է օգնի ու խորհուրդներ տա Բոուլին և ակումբին։

Հավելենք, որ Մարինա Գրանովսկայան «ազնվականների» համակարգում աշխատում էր 2013 թվականից և զբաղվում էր ակումբի տրանսֆերային ու ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգման հարցերով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023