Պաշտոնական. Սադիո Մանեն տեղափոխվեց Բավարիա

Պաշտոնական. Սադիո Մանեն տեղափոխվեց Բավարիա

22/06/2022 - 15:34

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին։

Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` մյունխենյան ակումբը սենեգալցի հարձակվողի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլին» վճարել է 32 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով հետագայում կավելանա ևս 9 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Մանեն «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 269 հանդիպում` 120 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023