Բեյլը կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի

Բեյլը կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի

23/06/2022 - 14:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի» վինգեր Գարեթ Բեյլն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է ակումբից։

Այժմ ուելսցի հարձակվողը կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Քարդիֆ Սիթին» բանակցություններ է սկսել Բեյլի ներկայացուցիչների հետ։

Կողմերը բավական ջերմ մթնոլորտում հանդիպում են ունեցել, ինչից հետո «Քարդիֆի» ղեկավարները վստահ են, որ պայմանագիր կկնքեն Բեյլի հետ։

Նշենք, որ Բեյլը ծնունդով հենց Ուելսի մայրաքաղաքից է` Քարդիֆից։

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի կազմում հանդես էր գալիս 2013 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 258 հանդիպում` դառնալով 106 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023