Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:1 հաշվով պարտվեց «Ատլետիկո Մադրիդին»` լքելով պայքարը։ Հանդիպման ավարտից հետո մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շտապել է դեպի հանդերձարան, սակայն «Յունայթեդի» երկրպագուներն սկսել են տարբեր իրերով հարվածել արգենտինացի մասնագետին։ beIN Sports-ը Twitter-իր էջում հրապարակել է այդ դրվագի տեսանյութը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բենֆիկան» հյուընկալվելիս 1:0 հաշվով բավական անակնկալ հաղթանակ տոնեց «Այաքսի» նկատմամբ և նվաճեց մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր։ Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, վերջին 10 տարում «Բենֆիկան» ավելի շատ է դուրս եկել Չեմպիոննորի լիգայի 1/4 եզրափակիչ, քան «Մանչեսթեր Յունայթեդը», որն ընդհանուր դիմակայությունում պարտվեց «Ատլետիկո Մադրիդին» ու լքեց պայքարը։ Աղբյուրի փոխանցմամբ` «արծիվներն» այդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն մեկնարկեց «Յունայթեդի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր 13-րդ րոպեին մոտ էին հաշիվը բացելուն, սակայն Էնթոնի Էլանգայի հարվածից հետո գնդակը դիպավ «Ատլետիկոյի» դարպասպահ Յան Օբլակի դեմքին և դուրս […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «հնկացիները» հաղթում են 1:0 հաշվով. 41-րդ րոպեին աչքի ընկաց Ռենան Լոդին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Քրիսթալ Փելասն» ու ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպման մեծ մասում Պեպ Գվարդիոլայի թիմն ուներ տոտալ առավելություն, սակայն «քաղաքաբնակները» ոչ մի կերպ չկարողացան կոտրել «արծիվների» դիմադրությունը` վատնելով բազմաթիվ գոլային պահեր։ Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, ինչից հետո «Սիթին» վաստակեց 70 միավոր և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Լեսթերի» դեմ։ «Զինագործները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և գործնականում մրցակցին որևէ հնարավորություն չտվեցին` հաղթելով 2:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Թոմաս Փարթին ու Ալեքսանդր Լակազետը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 51 միավոր և վերադարձավ 4-րդ հորիզոնական` ամրապնդվելով Չեմպիոնների լիգայի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 89-րդ րոպեին «ազնվականներին» հաղթանակ պարգևեց Կայ Հավերցը։ Նշենք, որ 22-ամյա հարձակվողը վերջին 7 խաղերում խփել է 6 գոլ։ Այսպիսով, Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 1:0, ինչից հետո վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ «Նյուքասլը», 31 […]
Ավելին
«Նյուքասլը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նպատակ է ունեցել գնել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «կաչաղակները» նիգերիացի հարձակվողի դիմաց նեապոլիտանական ակումբին առաջարկել են 100 մլն եվրո, սակայն մերժում են ստացել։ Հաղորդվում է, որ «Նյուքասլը» այս գործարքը կփորձի իրականացնել արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հավելենք, որ Օսիմենն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղոյմ […]
Ավելին
«Բարսելոնան» սկսել է մտահոգվել դարպասապահի դիրքում Մարկ-Անդրե Տեր Շտեգենի ցուցադրած խաղով։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, գերմանացի դարպասապահը, հնարավոր է, կորցնի անձեռնմխելիության կարգավիճակը «Բարսելոնայում»։ Բանն այն է, որ Տեր Շտեգենն ընթացիկ մրցաշրջանում հետ է մղել հարվածների միայն 63%-ը, ինչը Լա լիգայի շրջանակում հանդես եկող դարպասապահների շրջանակում վատագույն ցուցանիշն է։ Ընգծվում է նաև, որ գերմանացի դարպասապահի` «բլաուգրանայի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023