Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում ՊՍԺ-ն 5:1 հաշվով հաղթել է «Մոնպելիեյին»: Հատկապես գեղեցիկ է ստացվել առաջին խաղակեսի ավելացված րոպեին Անխել դի Մարիայի գոլը տուգանայինից:
Ավելին
«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը կիսվել է «Նանտի» դեմ տարած հաղթանակից իր էմոցիաներով և խոսել է ակումբի փոխնախագահ Վադիմ Վասիլեվի հրաժարականի մասին։ «Հիմա թիմում դրական մթնոլորտ է տիրում։ Մենք սկսել ենք միավորներ վաստակել, ինչն ուրախացնում է։ Խաղի տեսանկյունից էլ վստահություն կա, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Բայց ամեն ինչ կորոշվի առաջիկա խաղերում։ Վադիմ Վասիլեվի հրաժարակա՞նը։ Շատ […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվել էր «Սենտ Էտյեինին»: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը 73-րդ րոպեին խփել է Կիլիան Մբապեն: Այս հաղթանակից հետո Ֆրանսիայի գործող չեմպիոնը 62 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Նանտին»: Տանտերերի միակ գոլը 13-րդ րոպեին խփել է Գելսոն Մարտինսը: Լեոնարդո Ժարդիմի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 22 միավորով լքում է հետնապահների եռյակը՝ ժամանակավորապես հանգրվանելով 16-րդ հորիզոնականում:
Ավելին
«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը ընդգրկված է թիմի հայտացուցակում և պատրաստ է խաղալ Լիգա 1-ի 25-րդ տուրում «Նանտի» դեմ։ Ռուս ֆուտբոլիստի մասնակցությունն հանդիպմանը հարցի տակ էր՝ անցած տուրում «Մոնպելյեի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով։ «22-ամյա Գոլովինը կարողացել է խուսափել լուրջ վնասվածքից և կարող է խաղադաշտ դուրս գալ,- հայտնում է «Մոնակոյի» Twitter-ի էջը։
Ավելին
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը շարունակում է վերականգնվել վնասվածքից։ Բրազիլացին Բարսելոնում դիմել է մի քանի բժիշկների, այդ թվում մասնագետների, ովքեր աշխատում են հենց «Բարսելոնայի» հետ, որի կազմում ժամանակին նա հանդես էր գալիս։ Չնայած «Բարսելոնայի» հետ բոնուսների վճարման պատճառով ընթացող դատական գործին՝ Նեյմարը շարունակում է կապ պահել ակումբի ֆուտբոլիստների և ղեկավարության հետ։ Բրազիլացին շատ լավ գիտի կապտանռնագույնների բժշկական […]
Ավելին
ՊՍԺ-ում արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի հայտարարել, որ թիմի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան է և դուրս մնալ պայքարից դեռ, օրինակ, 1/8-րդ եզրափակչից։ Թիմը այսօր կարևոր հանդիպում է անցկացնելու. փլեյ-օֆ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայության առաջին մրցավեճն է: Խաղից առաջ փարիզյան թիմը մնացել է առանց մի շարք առջատարների։ Հարկ է նշել, որ մրցակիցը […]
Ավելին
Ֆուտբոլային աշխարհը շարունակում է սգալ արգենտինացի 28-ամյա ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մահը: Հիշեցնենք, որ Լա Մանշում ավիավթարի էր ենթարկվել ֆուտբոլիստին տեղափոխող ինքնաթիռը, որում նա էր և օդաչուն: Դիահերձումը ցույց է տվել, որ Սալայի մահը վրա է հասել գլխի և մարմնի վնասվածքներից,- հայտնում է SkyNews-ը: Էմիլիանոյի դին գտնվել էր փետրվարի 8-ին Լա Մանշի հատակում:
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Նանտը» սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվել է «Նիմին»: Հանդիպումից առաջ տանտերերի երկրպագուները հուզիչ պերֆորմանս էին պատրաստել՝ ի հիշատակ ավիավթարից զոհված թիմի նախկին ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի: Ի դեպ, «Նանտի» բոլոր ֆուտբոլիստների խաղաշապիկին Սալայի անունն էր:
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» 1:0 հաշվով հաղթել է «Բորդոյին»: Հանդիպման ընթացքում անհավանական սեյվ է կատարել փարիզյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:
Ավելին
1 256 257 258 259

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023