Հաստատվել է ՊՍԺ – Սիթի հանդիպման մրցավարական բրիգադը

Հաստատվել է ՊՍԺ – Սիթի հանդիպման մրցավարական բրիգադը

26/04/2021 - 16:06

Ապրիլի 28-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Ինչպես տեղեկացնում  է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այս հանդիպման գլխավոր մրցավար  է նշանակվել գերմանացի Ֆելիքս Բրիխը, ում եզրերում կօգնեն Մարկ Բորշն ու Շտեֆան Լուպը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան լինելու  է Դանիել Զիբերտը, իսկ VAR համակարագի պատասխանատուները՝ Մարկո Ֆրիցն ու Բաստիան Դանկերտը։ Բոլոր մրցավարները Գերմանիայից են։

Հավելենք, որ Ֆելիքս Բրիխն ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի շրջանակում սա կլինի նրա 6-րդ հանդիպումը։ Նախորդ 5 հանդիպումներում 45-ամյա մրցավարը 21 անգամ մրցավարների պատժել  է դեղին, 2 անգամ՝ կարմիր քարտով, ինչպես նաև մրցակիցների դարպասին նշանակել  է 2 11-մետրանոց հարված։

Նշենք նաև, որ Ֆելիքս Բրխը Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ ամենաշատ հանդիպում սպասարկած մրցավարն  է․ նրա ակտիվում կա 63 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023