Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանկ անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի ռումինական «Կլուժի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել Հանրային հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կաղմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստոֆ Գալտյեն։ 55-ամյա մասնագետը փարիզյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Գալտյեն ավելի վաղ մարզել է «Սենթ Էտիենը» (2009-17 թթ.), «Լիլը» (2017-20 թթ.) և «Նիցցան» (2021-22 թթ.)։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Արգենտինացի մասնագետը «Փարիզի» գլխավոր մարզիչ էր նշանակվել էր 2021 թ. հունվարին։ Փարիզյան ակումբը Պոչետինոյի գլխավորությամբ անցկացրել է 84 հանդիպում` տոնելով 56 հաղթանակ ու կրելով 15 պարտություն, ևս 13 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։ 50-ամյա մասնագետի որոք «Պարի Սեն-Ժերմենը» մեկական անգամ […]
Ավելին
Այսօր` հուլիսի 5-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլը, որւ շրջանակուն կայանալու են հետևյալ հանդիպումները. հուլիսի 5 «Փյունիկ» (Հայաստան) – «Կլուժ» (Ռումինիա), 20:00 «Մալմյո» (Շվեդիա) – «Վիկինգուր» (Իսլանդիա), 21:00 «Լյուդոգորեց» (Բուլղարիա) – «Սուտյեսկա» (Չեռնոգորիա), 21:45 «Լեխ» (Լեհաստան) – «Քարաբախ» (Ադրբեջան), 22:00 «Նյու Սեյնթս» (Ուելս) – «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա), 22:00 «Բալկանի» (Կոսովո) – «Ժալգիրիս» […]
Ավելին
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հուլիսի 4-ին կայացել է Գործկոմի հերթական նիստը։ Աղբյուրի փոխանցմամբ` նիստի ժամանակ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեց «Լեռնային Արցախ» ՖԱ նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր VBET Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար: Ակումբը հավաստիացրել էր, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, […]
Ավելին
«Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Քյոլնի» կազմում։ Մի շարք գերմանական աղբյուրներ հաստատում են, որ «Քյոլնը» շատ մոտ է գործարքն ավարտին հասցնելուն։ Մասնավորապես` GGFN-ը, հղում կատարելով Kölnische Rundschau-ին, հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն այսօր` հուլիսի 5-ին, Գերմանիայի Դունաուեշինգեն քաղաքում կմիանա «այծերին»` մասնակցելու ակումբի ուսումնամարզական հավաքին։ Սպասվում է, որ «Քյոլնը» գործարքի դիմաց «գյուղացիներին» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Պրեմիեր լիգան ներկայացնող ֆուտբոլիստներից մեկը ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով։ Աղբյուրի փոխանցմամբ` ֆուտբոլիստի ձերբակալությունը տեղի է ունեցել Հյուսիսային Լոնդոնում` Բարնեթում` կապված մեկ ամիս առաջ կնոջ վրա ենթադրյալ հարձակման հետ։ «Հուլիսի 4-ին ոստիկանությունում բողոք է ստացվել 20-ամյա աղջկա բռնաբարության վերաբերյալ։ Ենթադրյալ բռնաբարությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսին։ Միջադեպի հանգամանքների հետաքննությունը շարունակվում […]
Ավելին
Անվանի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անցնող օրերին կողմերն ակտիվ բանակցություններ են վարել` հասնելով վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` Էրիկսենը, ով ներկա պահին ազատ գործակալի կարգավիճակում է, «կարմիր սատանաների» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Հաղորդվում է, որ կողմերի միջև բանակցություններում առանցքային […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստիենսենի և «Միլանի» հենակետային կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Կեսիեն «բլաուգրանայի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Պայմանագիրն ունի նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 500 մլն եվրո։ Ինչ վերաբերում է Քրիստիենսենին, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Կադիսի» պաշտոնական կայքը, կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Հիշեցնենք, հայազգի պաշպանն անդալուսական ակումբի կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 19 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023