Պաշտոնական. Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Պաշտոնական. Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

07/03/2023 - 14:27

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում։

«Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ նախաձեռնությամբ, սա եղել է իմ անձնական ընտրությունը»,- նշել է 23-ամյա ֆուտբոլիստը։

Նշենք, որ Նաիր Տիկնիզյանը ծնունդով Սանկտ Պետերբուրգից է։ Հանդես է գալիս ձախ պաշտպանի դիրքում։

Տիկնիզյանը 2021 թ. օգոստոսից պաշտպանում է «Լոկոմոտիվի» գույները, որի կազմում մինչ օրս անցկացրել է 47 հանդիպում` դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Երիտասարդ ֆուտբոլիստը 2016-2021 թթ. հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում, որի գլխավոր թիմում դաշտ է դուրս եկել 43 անգամ և խփել 2 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։

Տիկնիզյանը ժամանակին հանդես է եկել նաև Ռուսաստանի Մ-21 հավաքականում` անցկացրած 7 խաղում դառնալով 1 գոլի և 2 ասիստի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023