Արտերկրում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

Արտերկրում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

07/03/2023 - 15:20

ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին։

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան («Անորտոսիս», Կիպրոս), Կամո Հովհաննիսյան («Աստանա», Ղազախստան), Անդրե Չալըշըր («Բրոմապոյկարնա», Շվեդիա), Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ», Ռուսաստան), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար-2», Ռուսաստան), Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ («Ինդեպիենդենտե», Կոլումբիա)

Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Խորեն Բայրամյան («Ռոստով», Ռուսաստան), Էդգար Բաբայան («Ռանդերս», Դանիա), Տիգրան Բարսեղյան («Սլովան Բրատիսլավա», Սլովակիա), Լուկաս Սելարայան («Կալամբուս Քրյու», ԱՄՆ), Ժիրայր Շաղոյան (ԲԿՄԱ Սոֆիա, Բուլղարիա), Վահան Բիչախչյան («Պոգոն Շեցին», Լեհաստան)

Հարձակվողներ – Սարգիս Ադամյան («Քյոլն», Գերմանիա), Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բոկա Խունիորս», Արգենտինա)

Նշենք, որ առաջին անգամ Հայաստանի հավաքական են հրավիրվել Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը։

Հավելենք, որ Հայաստանի հավաքականն առաջիկայում երկու հանդիպում կանցկացնի։

Նախ մարտի 25-ին մեր ընտրանին կսկսի պայքարը Եվրո-2024-ի որակավորման փուլում, որի 1-ին տուրում կմրցի Թուրքիայի հավաքականի դեմ, ապա մարտի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպորսի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023