«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։ Հայտնի է, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Այաքսը»։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է VoetbalNieuws-ը, հոլանդական ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու պատճառով կորցրել է 45 մլն եվրո և այժմ որոշակի ֆինանսական խնդիրներ ունի։ Աղբյուրի փոխանցմամբ` ամստերդամցիները Սպերցյանի տրանսֆերը կկարողանան իրականացնել միայն այն դեպքում, եթե […]
Ավելին
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ ընդհանրապես չի կարոտում ֆուտբոլը. «Ընդհանրապես չեմ կարոտում ֆուտբոլը։ Դա անցած էտապ է։ Եթե որոշումը կայացված է, ապա` վերջ։ Ամեն ինչ շատ լավ է ընթացել, ես նույնիսկ չեմ երազում ֆուտբոլի մասին։ Հետ նայելն անիմաստ է։ Ի վերջո, ես այնքան տիտղոսներ եմ նվաճել իմ կյանքի ակումբում։ […]
Ավելին
«Ֆեներբախչեի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերը կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ 18-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ «Սերուցքայինները» գործարքի դիմաց վճարելու են 20 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի», «Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն Twitch-ի ուղիղ եթերի ժամանակ նշել է, թե որ ֆուտբոլիստներն են պատմության լավագույն կենտրոնական հարձակվողները. «Ռոնալդո Նազարիոն, Թիերի Անրին ու Լուիս Սուարեսը. հենց այս հերթականությամբ»,- նշել է արգենտինացի նախկին հարձակվողը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» գնել է «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթին։ Հայտնի է դարձել նաև, որ 24-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» հանդես է գալու «7» համարի մարզաշապիկով։ Նշենք, որ մանկունյական ակումբի կազմում նախկինում «7» համարի ներքո հանդես են եկել Կրիշտիանու Ռոնալդուն, Էդինսոն Կավանին, Ալեքսիս Սանչեսը, Մեմֆիս Դեպայը, Անխել դի Մարիան, Անտոնիո Վալենսիան, Մայքլ Օոուենը, Դևիդ […]
Ավելին
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին խոսել է ակումբի գրանցած արդյունքների մասին. «Ես չեմ ցանկանում խոսել նվաճած տիտղոսների մասին։ Թիմի խաղը. ահա, թե ինչն է իրականում ինձ հետաքրքրում։ Ցանկանում եմ, որ թիմը լավ խաղ ցույց տա, ինչից հետո կլինեն նաև տիտղոսներ։ Այդ ԶԼՄ-ներն են սպասում, որ ՊՍԺ-ն պետք է հաղթի Չեմպիոնների լիգան, սակայն տեսե՞լ եք, թե հաղթողի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Էնրիկեն։ Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 53-ամյա մասնագետը փոխարինել է Քրիստոֆ Գալտիեին, ով փարիզյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թ. հուլիսից։ Հավելենք, որ իսպանացի մասնագետը նախկինում մարզել է նաև «Բարսելոնա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մեյսոն Մաունթին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Ըստ նախնական տեղեկությունների` «կարմիր սատանաները» գործարքի դիմաց «ազնվականներին» վճարել են 55+5 մլն ֆունտ։ Նշենք, որ անգլիացի կիսապաշտպանը «Չելսիի» սան է, որի կազմում անցկացրել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Ատլետիկ Բիլբաոյի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ունի նաև հրաժարագնի կետ, որը 400 մլն եվրո է։ Հավելենք, որ Ինիգո Մարտինեսը 2018 թ. հունվարից հանդես էր գալիս «Ատլետիկ Բիլբաոյի» կազմում` […]
Ավելին
Բրազիլական ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հայտարարել է, որ «պենտակամպիոնների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Կառլո Անչելոտին, ով այժմ ղեկավարում է «Ռեալ Մադրիդը»։ Ռոդրիգեսը հայտնել է, որ 64-ամյա մասնագետն իր աշխատանքը կսկսի Կոպա Ամերիկա 2024-ից, որը մեկնարկելու է 2024 թ. հունիսի 20-ին։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հուլիսի 31-ը։ «Պապա Կառլոն» […]
Ավելին
1 700 701 702 703 704 2,223

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025