Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սերամիկա» մարզադաշտում, որի շրջանակում «Վիլյառեալը» մրցեց գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդի» դեմ։ Չնայած առաջին կեսում «դեղին սուզանավն» ուներ խաղային ու տարածքային որոշակի առավելություն, նախքան ընդմիջում ամենաաիրական գոլային պահն ստեղծեցին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները, սակայն 40-րդ րոպեին Վինիսիուսի կատարած հարվածից հետո «Վիլյառեալին» փրկեց 40-ամյա դարպասապահ Պեպե Ռեյնան։ Ամեն դեպքում, կողմերն […]
Ավելին
Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ «Ալ Նասրը» ձեռք բերի «Պորտուի» կենտրոնական պաշտպան Պեպեին, ում հետ երկար տարիներ հանդես է եկել «Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի կազմում Պորտուգալական ակումբի և Պեպեի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին, ինչը կարող է խթանել գործարքի կայացմանը։ Ինչպես հայտնում է Marca-ն, Ռոնալդուն Պեպեի հավանական տրանսֆերն արդեն քննարնել […]
Ավելին
Հունվարի 7-ին` Երևանի ժամանակով կեսգիշերին, մեկնարկեց Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչ փուլը, որի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մանկունյական ակումբն ուներ խաղային և տարածքային առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Անթոնին ու Մարկուս Ռեշֆորդը, իսկ Կոնոր Կոուդին գրավեց սեփական դարպասը։ «Իրիսների» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ կնքվել է նոր պայմանագիր։ Ըստ նոր պայմանագրի` 54-ամյա մասնագետը «եռագույնների» ղեկին կմնա մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Դեշամը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2012 թ. հուլիսին։ Այդ ընթացքում «եռագույններն» անցկացրել են 139 հանդիպում, տոնել 89 հաղթանակ, 26 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում հետնապահների թվում ընթացող «Կադիսը» «Մեստալիա» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։ Անդալուսական ակումբին հաղթանակ պարգևեց Ռուբեն Ալկարասի 9-րդ րոպեին խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Կադիսը» վաստակեց 15 միավոր` բարձրանալով 17-րդ հորիզոնական։ «Չղջիկները», 19 միավորով, 10-րդն են։ Հ․Գ․ […]
Ավելին
Ինչպես հայտնում է բրազիլական «Վասկո դա Գամայի» պաշտոնական կայքը, ակումբի 18-ամյա կիսապաշտպան Անդրեյ Սանթոսը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ «Ազնվականները» պատանի ֆուտբոլիստի դիմաց Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբին վճարել է 12.5 մլն եվրո, սակայն կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Հավելենք, որ Անդրեյ Սանթոսը «Վասկո դա Գամայի» սան է, որի կազմում անցկացրել է 43 հանդիպում` […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բրենթֆորդի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» վինգեր Ռոմեո Բեքհեմին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. մայիսի 31-ը, սակայն հայտնի չէ, թե դրա ավարտից հետո «մեղուներն» ունենալու են 20-ամյա հարձակվողին գնելու իրավունք, թե` ոչ։ Երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալու լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմում։ Նշենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սաութհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Դինամո Զագրեբի» վինգեր Միսլավ Օրշիչին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ «սրբերը» 29-ամյա հարձակվողի դիմաց «Դինամոյին» վճարել են 6.8 մլն եվրո։ Նշենք, որ Օրշիչը «Դինամո Զագրեբի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 214 խաղում դառնալով 91 գոլի և 40 […]
Ավելին
«Այնտրախտի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և գերմանական գրանդի՝ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը նշում է, որ «արծիվները» չեն պատրաստվում ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 24-ամյա հարձակվողին։ Ամռանը ֆրանկֆուրտյան ակումբը կարող է համաձայնել սկսել բանակցությունները, սակայն խաղացողի տրանսֆերի դիմաց կպահանջվի 90-100 միլիոն եվրո։ […]
Ավելին
Ինչպես հայտնում է մարզական լրագրող Գաստոն Էդուլը, իսպանացի անցանի մրցավար Մատեու Լաոսը կավարտի կարիերան 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո։ Վերջին երեք խաղերում, այդ թվում 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի՝ Նիդեռլանդներ-Արգենտինա խաղում, Լաոսը ցույց է տվել 31 դեղին և 4 կարմիր քարտ։ Հատկանշական է, որ այդ ամենից հետո 45-ամյա մրցավարին չեն տրամադրել Լա լիգայի 16-րդ տուրից […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023