ԱԱ-2022-ի H խմբի 1-ին տուրում Բրազիլիայի հավաքականը մրցում է Սերբիայի դեմ։ Հանդիպման 73-րդ րոպեին «պենտակամպիոնների» կազմից կիսաշրջադարձ հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Ռիչարլիսոնը` եզրափակելով Վինիսիուսի` ոտնաթաթի դրսի մասով կատարած փոխանցումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ԱԱ-2022-ի H խմբի 1-ին տուրում Պորտուգալիան Դոհայի «974» մարզադաշտում մրցեց Գանայի ընտրանու դեմ։ Չնայած առաջին կեսում պորտուգալացիներն ունեին խաղային ու տարածքային առավելություն, միևնույն է, չկարողացան բացել հաշիվը։ Գոլազուրկ առաջին կեսից հետո Ֆերնանդու Սանթուշի թիմն էլ ավելի մեծ թափով սկսեց գրոհել երկրորդ խաղակեսի մեկնարկում ու 65-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Այդուհանդերձ, Պորտուգալիայի […]
Ավելին
ԱԱ-2022-ի F խմբի 1-ին տուրում Բելգիայի հավաքականը Էլ Ռայանի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում մրցեց Կանադայի դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում` «կարմիր սատանաները» հաղթեցին 1:0 հաշվով. 44-րդ րոպեին աչքի ընկավ Միշի Բաթշուային։ Նշենք, որ 0:0 հաշվի ժամանակ Ալֆոնսթ Դևիսը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. բելգիացիներին փրկեց դարպասապահ Տիբո Կուրտուան։ Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 1-ին տուրում Իսպանիայի հավաքականը Դոհայի «Էլ Թամումա» մարզադաշտում մրցեց Կոստա Ռիկայի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ֆուրիա ռոխան» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։ Լուիս Էնրիկեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆերրան Տորեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դանի Օլմոն, Մարկո Ասենսիոն, Գավին, Կարլոս Սոլերն ու Ալվարո Մորատան։ Այս խմբում կայացել է […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 1-ին տուրում Գերմանիայի հավաքականը Դոհայում մրցեց Ճապոնիայի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ ծագող արևի երկրի ներկայացուցիչները 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Հանսի Ֆլիկի թիմի կազմից 33-րդ րոպեին աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը, իսկ ճապոնացիների գոլերը 75-րդ ու 83-րդ րոպեներին խփեցին Ռիցու Դոանն ու Տակումա Ասանոն։ Այս խմբում […]
Ավելին
4 տարին մեկ երկիր մոլորակը միահամուռ կերպով սկսում է հետևել տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությանը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Այս տարի այն անցնում է մի փոքր անսովոր պայմաններում, մասնավորապես՝ ձմռանը։ Ֆուտբոլի «ձմեռային» ռեժիմն իր հետ որոշակի փոփոխություններ է առաջ բերել ֆուտբոլային երկրպագուների համար։ Այս տարի թեև ամառային «հարմարավետ» եղանակը չի ուղեկցում Ֆուտբոլային կարևորագույն իրադարձությունները, սակայն գարեջուրն ու […]
Ավելին
ԱԱ-2022-ի D խմբի 1-ին տուրում Ֆրանսիան վստահ խաղով 4:1 հաշվով ջախջախեց Ավստրալիային։ Հանդիպման հերոս դարձավ «եռագույնների» հարձակվող Օլիվիե Ժիրուն, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Ինչպես հայտնում է OptaJean-ը, Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 51-ի և հավասարվեց «եռագույնների» պատմության լավագույն ռմբարկու Թիերի Անրիին։ Նշենք, որ 36-ամյա հարձակվողն այս ցուցանիշին հասել է 113, […]
Ավելին
ԱԱ-2022-ի D խմբի 1-ին տուրում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Ավստրալիայի ընտրանու դեմ։ Չնայած արագ բաց թողած գնդակին` «եռագույնները» կարողացան արժանի պատասխան տալ մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։ Դիդիե Դեշամի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Կիլիան Մբապեն ու Ադրիեն Ռաբիոն։ Ավստրալացիների միակ գոլը խփեց Քրեյգ Գուդվինը։ Նշենք, որ այս խմբում կայացել […]
Ավելին
ԱԱ-2022-ի բացման խաղում Էկվադորի հավաքականը Էլ Խաուրի «Էլ Բայթ» մարզադաշտում A խմբի 1-ին տուրում մրցեց տանտերերի` Քաթարի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` էկվադորցիները հաղթեցին 2:0 հաշվով։ Գոնսալո Ալֆարոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էներ Վալենսիան։ Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում. Սենեգալ – Հոլանդիա Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ԱԱ-2022-ի բացման խաղում Քաթարի հավաքականը Էլ Խաուրի «Էլ Բայթ» մարզադաշտում A խմբի 1-ին տուրի շրջանակում կմրցի Էկվադորի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023