Պորտուգալիան գոլառատ խաղում հաղթեց Սլովակիային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր🎥

Պորտուգալիան գոլառատ խաղում հաղթեց Սլովակիային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր🎥

14/10/2023 - 01:11

Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում Պորտուի «Դրագաու» մարզադաշտում մրցեց Սլովակիայի ընտրանու դեմ։

Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:2 հաշվով։

«Սելեսաոյի» կազմից կրկին փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ դուբլի հեղինակ։

Ռոբերտո Մարտինեսի թիմից մեկ գոլ էլ խփեց Գոնսալու Ռամուշը, իսկ սլովակների կազմից աչքի ընկան Դավիդ Հանցկոն ու Ստանիսլավ Լոբոդկան։

Նշենք, որ ընթացիկ որակավորման փուլի ընթացքում պորտուգալացիներն առաջին գնդակները բավ թողեցին։

J խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Լիխտենշտեյն 0:2 Բոսնիա և Հերցեգովինա

Իսլանդիա 1:1 Լյուքսեմբուրգ

Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 21 միավոր
  2. Սլովակիա – 13
  3. Լյուքսեմբուրգ – 11
  4. Բոսնիա – 9
  5. Իսլանդիա – 7
  6. Լիտենշտեյն – 0

Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023