Բելգիան համառ պայքարում հաղթեց Ավստրիային`  նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր🎥

Բելգիան համառ պայքարում հաղթեց Ավստրիային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր🎥

14/10/2023 - 11:02

Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Բելգիայի հավաքականը F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ավստրիայի դեմ։

Մինչև 72-րդ րոպեն «կարմիր սատանաների» համար հանդիպումն ընթանում էր շատ լավ, քանի որ հաղթում էին 3:0 հաշվով։

Դոմենիկո Տեդեսկոյի թիմից երկու անգամ աչքի ընկավ Դոդի Լուկեբակիոն, մեկ գոլ էլ խփեց Ռոմելու Լուկակուն։

Այդուհանդերձ, հանդիպման վերջնամասում քիչ մնաց հյուրերի համար ամեն ինչի գլխիվայր շուռ գար։

Նախ 72-րդ րոպեին Կոնրադ Լայմերն ավստրիացիների համար մեկ գնդակ հետ բերեց, ապա 78-րդ րոպեին Բելգիան մնաց 10 ֆուտբոլիստներով. Ամադու Օնանան, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։

Դեռ ավելին` 84-րդ րոպեին տանտերերը հաշիվը հասցրին նվազագույնի. 11-մետրանոցից աչքի ընկավ Մարսել Զաբիթցերը։

Ավելին անել Ռալֆ Ռանգնիկի թիմը չկարողացավ. Բելգիան հաղթեց 3:2 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Էստոնիա 0:2 Ադրբեջան

F խմբի մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո ունի հետեյալ տեսքը.

  1. Բելգիա – 16 միավոր
  2. Ավստրիա – 13
  3. Շվեդիա (անցկացրած 5 խաղ) – 6
  4. Ադրբեջան (անցկացրած 5 խաղ) – 4
  5. Էստոնիա – 1

Այսպիսով, Բելգիայի հավաքականը 7-րդ անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության խմբային փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023