Իտալիան վերջապես փայլում է` ջախջախելով Մալթային 🎥

Իտալիան վերջապես փայլում է` ջախջախելով Մալթային 🎥

15/10/2023 - 11:28

Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Իտալիայի հավաքականը C խմբի շրջանակում Բարիի «Սան Նիկոլա» մարզադաշտում մրցեց Մալթայի դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «սկուադրա աձուրին» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Լուչիանո Սպալետիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Դոմենիկո Բերարդին, մեկական գոլ էլ խփեցին Ջակոմո Բոնավենտուրան ու Դավիդե Ֆրատեզին։

C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ուկրաինա 2:0 Հյուսիսային Մակեդոնի

Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Անգլիա (անցկացրած 5 խաղ) – 13 միավոր
  2. Իտալիա (անցկացրած 5 խաղ) – 10
  3. Ուկրաինա – 10
  4. Հյ. Մակեդոնիա – 7
  5. Մալթա – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023