Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Ընթացիկ առաջնության առաջատարը հաղթեց 3:2 հաշվով: Հանդիպման մեկնարկից կես ժամ անց Զագադուն բացել է հաշիվը: 37-րդ րոպեին Վոլանդը հավասարեցրել է հաշիվը, իսկ հաջորդ րոպեին դորտմունդցիներին դարձյալ առաջ է մղել Սանչոն: 75-րդ րոպեին Տան կրճատել է հաշվի տարբերությունը: Այս հաղթանակից հետո Լուսյեն Ֆավրի թիմն ընդհատում է 3 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Բոլոնիային»: Գործող չեմպիոնի և առաջատարի միակ գոլը 67-րդ րոպեին խփել է Պաուլո Դիբալան: Այս հաղթանակից հետո Ալեգրիի գլխավորած թիմը 69 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սաութհեմփթոնին»: Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով: Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց Մխիթարյանի չստացված հարվածը լավ փոխանցում դարձավ Լակազետի համար, ով գնդակն ուղարկեց դարպասը: 10 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Հենրիխը: Ձախ եզրից Իվոբիի փոխանցումից հետո մեր ֆուտբոլիստը դիպուկ հարվածով խոցեց մրցակցի դարպասը: Այս հաղթանակի շնորհիվ […]
Ավելին
ԱՊԼ-ի 27-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել է «Սաութհեմփթոնին»: Հանդիպման 7-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի չստացված հարվածը լավ փոխանցում է դարձել Ալեքսանդր Լակազետի համար, ով կրնկի հարվածով գնդակն ուղարկել է դարպասը:
Ավելին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հնարավոր է ծնկի վիրահատության ենթարկվի,- հայտնում է Corriere dello Sport-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը վիրահատության դեպքում կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը։ Ծնկի վնասվածքը Իկարդիին անհանգստացնում է վաղուց, նա մինչ այս կարողացել է խաղալ միայն ցավազրկող ներարկումների օգնությամբ։ Ըստ աղբյուրի՝ավագի թևկապից զրկվելուց հետո արգենտինացին վերջնականապես որոշել է բուժել վնասվածքը, որպեսզի ազատվի տանջող […]
Ավելին
«Լեսթերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը հեռացվել է աշխատանքից։ 57-ամյա մասնագետի հետ աշխատանքից ազատվել է նաև նրա օգնականը՝ Ջեկի Բոննեվեյը։ «Լեսթերը» հայտնում է, որ այժմ նոր գլխավոր մարզճի փնտրտուքների մեջ է։ Առաջիկա խաղերին թիմի ղեկը կստանձնեն Մայկ Ստոուելը և Ադամ Սեդլերը։ Պյուելը գլխավորում էր «Լեսթերը» 2017 թվականից։Նրա գլխավորությամբ վերջին հանդիպումը […]
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ այն մարզիչների մասին, ովքեր շատ հավանական է, որ շուտով կհեռացվեն աշխատանքից. ովքեր են այդ ձախողակները, նրանցից ում շանս կտրվի եւ ով իր ակումբը կլքի գլխիկոր։ Ինչո՞ւ նրանց չհաջողվեց արդարացնել իրենց եւ ովքե՞ր կգան նրանց փոխարինելու։ Տապալումներ, թե պարզապես քավության նոխազ։
Ավելին
Անթալիայում շարունակվում է «Գանձասար-Կապանի» ուսումնամարզական հավաքը: Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմը մրցել է Օմսկի «Իրտիշի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Պատասխան գոլը հանդիպման 90-րդ րոպեին խփել է «Գանձասար» վերադարձած Գեղամ Հարությունյանը: «Գանձասար-Կապանը» Թուրքիայում ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի. մրցակիցը ղազախական «Ժետիսուն» է, որի կազմում հանդես է գալիս Կամո Հովհաննիսյանը:
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալել էր «Նիմին» և հաղթեց 3:0 հաշվով: Հանդիպման 40-րդ րոպեին Նկունկուն բացել է հաշիվը: 69-րդ և 89-րդ րոպեներին գոլ է խփել Կիլիան Մբապեն՝ ձևակերպելով դուբլ: Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 68 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:
Ավելին
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Սևիլիային»: Ռամոս Սանչես Պիսխուան ստադիոնում կայացավ ֆանտաստիկ հանդիպում, որում հաղթեց «Բարսելոնան» 4:2 հաշվով… հաղթեց կամային հատկանիշների և մեկ ֆուտբոլիստի շնորհիվ. նրա անուն, ազգանունն է Լիոնել Մեսսի: 22-րդ րոպեին լավ հակագրոհից հետո փորձառու Խեսուս Նավասը շատ դիպուկ էր՝ 1:0: Ընդամենը 4 րոպե անց Ռակիտիչի փոխանցումից հետո ֆանտաստիկ հարված կատարեց […]
Ավելին
1 2,016 2,017 2,018 2,019 2,020 2,034

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023