Ատլետիկոն Սիմեոնեին փոխարինող է գտել

Ատլետիկոն Սիմեոնեին փոխարինող է գտել

05/02/2020 - 15:02

Ըստ Telegraph.co.uk-ի՝ «Ատլետիկո Մադրիդի» ղեկավարությունը լրջորեն մտահոգված է թիմի գրանցած վերջին արդյունքներից և սկսել են մտածել մարզչի փոփոխության մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը Դիեգո Սիմեոնեի հավանական փոխարինող է տեսնում «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, ով նախորդ տարվա նոյեմբերից գործազուրկ է։ Այս տարբերակը կդիտարկվի այն դեպքում, եթե Սիմեոնեն հեռացվի կամ հրաժարական տա։ Նշենք նաև, մադրիդյան ակումբի գլխավոր տնօրեն Անդրեա Բերտան Պոչետինոյի մեծ երկրպագու է։

Սակայն, «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն  աջակցում է Դիեգո Սիմեոնեին՝ նշելով, որ ոչ ոք չի կասկածում նրա պրոֆեսիոնալիզմի վրա։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023