Ներկայացնում ենք տեսանյութ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հզորագույն ինտրիգների մասին. ո՞ր ակումբները կզարմացնեն եւ որո՞նք, հնարավոր է, տապալվեն. ի՞նչ կլինի «Ռեալի», «Բարսելոնայի», «Յուվենտուսի», «Բավարիայի», «Չելսիի», «Ինտերի», «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» եւ այլ ակումբների հետ։ Խոսում ենք բոլոր գրանդ ակումբների մասին։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Վալենսիային»: Տանտերերը հաղթել են 5:2 հաշվով: Կատալոնացիների կազմում դարձյալ աչքի է ընկել Ֆատին՝ բացելով հաշիվը մեկնարկից 2 րոպե անց: Եւս 5 րոպե անց Ֆրենկի դե Յոնգը կրկնապատկել է հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը «Բարսայի» կազմում: 27-րդ րոպեին Գամեյրոն կրճատել է հաշվի տարբերությունը: 51-րդ րոպեին Պիկեն 3-րդ գոլն […]
Ավելին
ԱՊԼ-ի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Նորվիչ Սիթիին»: Տանտերերը հաղթել են 3:2 հաշվով: 18-րդ րոպեին ՄաքԼինը և 28-րդ րոպեին 28-րդ րոպեին Քենթուելը առաջ են մղել «Նորվիչին»: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ագուերոն կրճատել է հաշվի տարբերությունը: 2-րդ կեսի մեկնարկից 5 րոպե անց Պուկին իր թիմի 3-րդ գոլն խփել: 88-րդ րոպեին Ռոդրին դարձյալ կրճատել […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 5-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Ստրասբուրին»: Փարիզյան թիմը հաղթել նվազագույն հաշվով: 90+2-րդ րոպեին Նեյմարը կիսաշրջադարձ փայլուն հարվածով գոլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Ֆրանսիայի գործող չեմպիոնը 12 միավորով 1-ին տեղում է:
Ավելին
ԱՊԼ-ի շրջանակում կայացել են 5 հանդիպումներ: «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթել է «Լեսթերին». միակ գոլը 8-րդ րոպեին 11 մետրանոցից խփել է Ռեշֆորդը: «Վուլվերհեմփթոն» – «Չելսի» հանդիպումն ավարտվել է 2:5 հաշվով: «Մոլինեուքս» ստադիոնում կայացած խաղում լոնդոնյան թիմում փայլել է 21-ամյա Թեմի Աբրահամը՝ ձևակերպելով հեթ-տրիկ. մեկական անգամ էլ աչքի են ընկել Թոմորին և Մոունթը: Աբրահամից անդրադարձից հետո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»: Ֆլորենցիայում կայացած հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0:0: Թուրինյան թիմը մեկնարկած առաջնությունում առաջին միավորներն է կորցնում՝ վաստակելով 7-րդը: «Մանուշակները» վաստակում են առաջին միավորը 2 պարտություններից հետո, նրանք այժմ վերջին հորիզոնականում են:
Ավելին
ԱՊԼ-ի 5-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Նյուքասլին»: «Էնֆիլդում» կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով 3:1: Հաշիվը բացել են հյուրերը. 7-րդ րոպեին Ուիլեմսը գոլի հեղինակ է դարձել: 28-րդ րոպեին Սանեն խփել է պատասխան գոլը, իսկ 40-ին նաև դուբլ է ձևակերպել: 72-րդ րոպեին Սալահը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 3:1: Այս հաղթանակից հետո Կլոպի գլխավորած թիմը 100 %-անոց արդյունքով՝ […]
Ավելին
Իսպանական Լալիգայի 4-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Լևանտեին»: Հանդիպումն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով՝ 3:2: 25-րդ րոպեին Բենզեման բացել է հաշիվը, իսկ 6 րոպե անց կրկնապատկել է այն՝ ձևակերպելով դուբլ: Առաջին խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ Կազեմիրոն նաև 3-րդ գոլն է խփել: 49-րդ րոպեին Բորխա Մայորալը գրավել է իր նախկին թիմի դարպասը, իսկ 75-րդ րոպեին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրի 2-րդ խաղում «Ռեալը» հյուրընկալում է «Լևանտեին»: Մադրիդյան թիմի մեկնարկային կազմն այսպիսին է. Կուրտուա, Մարսելո, Ռամոս, Վարան, Կարվախալ, Կազեմիրո, Կրոս, Խամես, Վինիսիուս, Վասկես, Բենզեմա Խաղի ուղիղ հեռարձակումը՝ ստորև. մեկնարկը 16:00-ին է: Հանդիպումը ցուցադրում է նաև «Կենտրոն» հեռուսաընկերությունը. հայկական հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Ավելին
Լիոնել Մեսսին թերահավատորեն է մոտենում այս տարի Ոսկե գնդակը ստանալու իր հնավարությանը: «Ոսկե գնդակը շատ հետաքրքիր և անսպասելի մրցանակ է, երբեք չգիտես՝ կհաղթես այն, թե ոչ: Չկա հատուկ ձևաչափ, թե ով կստանա այն: Ես ինձ ֆավորիտ չեմ համարում: Անկեղծ ասած՝ երբեք չեմ էլ համարել: Անձնական մրցանակներն ինձ համար երկրորդային են»,- արգենտինացու խոսքն է մեջբերել Marca-ն:
Ավելին
1 1,848 1,849 1,850 1,851 1,852 1,991

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023