Գվարդիոլան կողմնոշորվել է տրանսֆերային գլխավոր նպատակի հարցում

Գվարդիոլան կողմնոշորվել է տրանսֆերային գլխավոր նպատակի հարցում

23/07/2020 - 15:23

«Մանչեսթեր Սիթին» բացվելիք ամառային տրանսֆերային պատուհանի շրջանակում պատրաստվում է լուրջ համալրումներ ունենալ։

«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հատկապես խնդրահարույց է համարում կենտրոնական պաշտպանի դիրքը և մտադիր է անպայման այդ դիրքում համալրում ունենալ։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, Պեպ Գվարդիոլան կողմնորոշվել է, թե ում է ցանկանում ձեռք բերել կենտրոնական պաշտպանի դիրքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետի տրանսֆերային գլխավոր նպատակը «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին է, սակայն մանկունյական ակումբի համար դժվար կլինի ձեռք բերել սենեգալցի պաշտպանին, քանի որ նեապոլիտանական ակումբի ղեկավարները խաղացողի վաճառքից մտադիր են ստանալ 80 մլն եվրո։

Նշվում է նաև, որ «քաղաքաբնակները» ունեն նաև այլընտրանքային տարբերակներ։ Այդ ֆուտբոլիստների ցանկում են հայտնվել «Բորնմութի» պաշտպան Նաթան Ակեն և «Ինտերի» սլովակ ֆուտբոլիստ Միլան Շկրինիարը։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023