Պաշտոնական․ Էմերին վերադարձավ Լա լիգա

Պաշտոնական․ Էմերին վերադարձավ Լա լիգա

23/07/2020 - 17:04

Ինչպես տեղեկացնում է «Վիլյառեալի» պաշտոնական կայքը, ակումբը պայամանգիր «Արսենալի», «Սևիլիայի», «Վալենսիայի» և ՊՍԺ-ի նախկին գլխավրո մարզիչ Ունայի Էմերիի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է երեք տարով, սակայն հայտնի չէ, թե 48-ամյա մասնագետը որքան աշխատավարձ է վաստակելու նոր ակումբում։

Ավելի վաղ «Վիլյառեալը» հայտարարել էր ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Խավիեր Կալյեխայի հեռանալու մասին։ Բանն այն է, որ «դեղին սուզանավի» ղեկավարները կոնֆլիկտ ունեին մարզչի հետ և Կալյեխան արդեն երկրորդ անգամ հեռացվում է զբաղեցրած պաշտոնից, ինչն էլ հանգեցրեց նրան, որ ակումբի երկու լեգենդները՝ Սանտի Կասորլան և Բրունո Սորիանան չերկարաձգեն իրենց գործող պայմանագրերը՝ հեռանալով ակումբից։ Կալյեխայի գլխավորությամբ «Վիլյառեալն» ընթացիկ մրցաշրջանում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ ձեռք բերելով Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023