«Սևիլիայի» արգնետինացի վինգեր Լուկաս Օկամպոսը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վուլվերհեմպտոնը»։ Օկամպոսին դիտարկում են որպես Ադամա Տրաորեի փոխարինող, և եթե իսպանացի ֆուտբոլիստը լքի «գայլերի» շարքերը, ապա նրա փոխարեին ձեռք կբերեն հենց անդալուսական ակումբի ֆուտբոլիստին։ «Սևիլիայի» և Օկամպոսի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է ևս 4 […]
Ավելին
Անցնող շաբաթ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին հանդիպում է ունեցել ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ։ Հանդիպումից հետո կատալոնական RAC1 ընկերությունը հայտնել է այդ հանդիպման մանրամասները։ Արգենտինացի ֆուտբոլիստն այդ հանդիպման ընթացքում Կումանին ակնարկել է, որ մտադիր է հեռանալ, քանի որ դժգոհ է վերջին շրջանում ակումբում տեղի ունեցող իրադարձություններից։ Ինչպես տեղեկացնում է արգենտինական Clarin պարբերականը, Մեսսին […]
Ավելին
Օրեր առաջ «Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց Կիկե Սետիենին՝ նրա փոխարեն նշանակելով հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանին։ Սպասվում է, որ 57-ամյա մարզիչը ակումբի կազմում լուրջ փոփոխություններ կկատարի։ Մի շարք ֆուտբոլիստներ, ամենայն հավանականությամբ, կհեռանան ակումբից, որոնց փոխարեն կգան նոր դեմքեր։ Կումանը մտադիր է երիտասարդացնել կազմը, այդ պատճառով, հավանական է, որ հեռանան ավելի տարեց ֆուտբոլիստները։ Այդ ֆուտբոլիստների թվում […]
Ավելին
Օգոստոսի 19-ին Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Ռեալի» Մ-19 տարեկանների թիմը 3։0 հաշվով առավելության է հասել «Ինտերի» իր տարեկիցներ նկատմամբ։ «Ռեալի» երիտասարդական թիմի մարզիչ Ռաուլը խաղից հետո հերթական անգամ ցույց է տվել իր մարդկային հիանալի որակները։ 43-ամյա մասնագետը խաղից հետո ժամանակ է գտել և մոտեցել է «Ինտերի» երիտասարդ ֆուտբոլիստներից մեկին։ Ռաուլը ինչպես մխիթարել է […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ օգոստոսի 21-ին, Հունաստանի Միկոնոս կղզում ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը։ Ֆուտբոլիստը տեղի բարերից մեկում խնջույքի է մասնակցել, որի ընթացքում վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ժամանաել է տեղի ոստիկանությունը, սակայն Մագուայերն ու ընկերները չեն հանձնվել, իսկ ֆուտբոլիստը հարբած վիճակում հարված է ոստիկաններից մեկին։ Այդ մասին տեղեկացնում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել հոլանդական «Ֆեյնորդի» կիսապաշպտպան Սալահ-Էդինի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 17-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում։ Խաղացողը կնքել է կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը և նոր մրցաշրջանից առաջ միանալու է «զինագործներին»։ «Բարի գալուստ «Արսենալ», Սալահ»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 21-ին, կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Ինտերը» 2։3 հաշվով պարտվեց «Սևիլիային»։ Այդ խաղից հետո կրկին տեղեկատվություն տարածվեց, որ «ներաձուրիների» ղեկավարությունը դիտարկում է Անտոնիո Կոնտեին աշխատանքից հեռացնելու տարբերակը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Անտոնիո Կոնտեն և «Ինտերի» ղեկավարները հաջորդ շաբաթ հանդիպում են ունենալու՝ քննարկելու մարզչի ապագան։ Եթե միլայնան […]
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 21-ին, Քյոլնում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Սևիլիան» 3։2 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ՝ ռեկորդային 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ Հանդիպման առաջին խաղակեսը բավականին բուռն պայքարում անցավ, իսկ կողմերը փոխանակվեցին երկուական խփած գնդակներով։ 16-րդ րոպեին քիչ մնաց լուրջ բախում տեղի ունեար «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոինո Կոնտեի և անդալուսական […]
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 21-ին, Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Սևիլիան» 3։2 հաշվով հաղթեց «Ինտերին»՝ ռեկորդային 6-րդ անգամ նվաճելով Եվրոպա լիգայի գավաթը։ Հանդիպման 5-րդ րոպեին միլանյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Այդ գոլը բելգիացի հարձակվողի համար ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում դարձավ […]
Ավելին
Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում իսկական ներկայացում մեզ պարգևեցին «Սևիլիան» և «Ինտերը»։ Խաղի հաշիվը բացվեց շատ արագ։ Արդեն 2-րդ րոպեին «Սևիլիայի» ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք էին վաստակել հարձակման ձախ եզրում, որի խաղարկումից հետո միլանյան ակումբը նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Նիկոլո Բարելան հարվածային դիրք դուրս բերեց Ռոմելու Լուկակուին։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023