Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ -ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կմրցի «Բավարիայի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում փարիզյան ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 3։2 հաշվով։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը Score.com կայքի միջոցով խաղում է հանարհայատ «Fantasy Football» խաղը։ Համացանցում տեղեկություն տեղեկություն տարածվեց, որ ֆրանսիացի հարձակվողն իր թիմում «գնել» է «Դինամո Մոսկվայի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Twitter-ի «Zuraw» անունով օգտատերը գրառում է կատարել և նշել է, որ Գրիզմանը յուրահատուկ ընտրություն է կատարել՝ «գնելով» Արսեն Զախարյանին։ Այդ գրառմանն անձամբ արձագանքել է հենց […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, բացառված չէ, որ մոտ ժամանակներս Հայաստանի հավաքականում կրկին համալրումներ լինեն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն բանակցություններ է վարում «Լևանտեի» հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանի հետ։ Եթե կողմերը հասնեն համաձայնության, ապա Սևիկյանը կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական։ Աղբյուր գրում է նաև, որ ՀՖՖ-ն բանակցում է նաև արտերկրում հանդես եկող մի շարք այլ […]
Ավելին
«Բորուսիա Մյունխենգլադբախի» ղեկավարությունը կողմնորոշվել է, թե ով է լինելու ակումբի հաջորդ գլխավոր մարզիչը։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 2021/22 մրցաշրջանի մեկնարկից սկսած՝ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ կդառնա Ադոլֆ Հյութերը, ով ներկա պահին ղեկավարում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա մասնագետը մյունխենգլադբախյան ակումբի կստորագրի 3 տարվա պայմանագիր։ Ավստրիացի մասնագետը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Մարկո […]
Ավելին
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կշարունակի զբաղեցնել ակումբի նախագահի պաշտոնը։ Այդ մասին տեղեկացնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 74-ամյա ֆունկցիոները «Ռեալի» նախագահի պաշտոնում կմնա մինչև 2025 թվականը։ Հատկանշական է, որ Ֆլորենտինո Պերեսն ավտոմատ կերպով ընտրվել է այդ պաշտոնում, քանի որ եղել է նախագահական ընտրությունների միակ գրանցված թեկնածուն։ Պերեսը միակն է, ով կարողացել է ակումբի համար […]
Ավելին
Բրազիլական «Ֆլումինենսեի» 17-ամյա վինգեր Կայկին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Կայկին «Սիթիի» շարքերը կհամալրի 2022 թվականի հուլիսի 1-ին և ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ «Ֆլումինենսեն» խաղացողի դիմաց կստանա 10 մլն եվրո, որին հետագայում կավելանան նաև տարբեր բոնուսներ, […]
Ավելին
Հայաստանի հավաքականի և «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Ֆուտբոլ Էդգար Մանուչարյանի հետ» յութուբյան հաղորդման ընթացքում խոսել է իր ապագայի մասին և նշել, որ ամենայն հավանականությամբ, ամռանը փոխելու է ակումբային գրանցումը։ – Վերջերս գերմանական մի շարք ակումբներ հետաքրքրված էին քո ծառայություններով։ Կբացե՞ս փակագծեր, թե՞ դեռ ժամանակը չէ։ – Ամռանը ցանկանում եմ ու 99 տոկոսով հեռանալու եմ այստեղից։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «բռնվել» է հակահամաճարակային կանոնները խախտելիս։ Շվեդ ֆուտբոլիստին նկատել են Միլանի հանրահայտ ռեստորաններից մեկում մի քանի հոգու հետ ճաշելիս, որոնց թվում է եղել նաև «ռոսոներիենրի» նախկին պաշտպան Ինյացո Աբատեն։ Նշվում է, որ Լոմբարդիայում (խմբ․՝ Միլանը Լոմբարդիայի մարզի վարչական կենտրոնն է) արգելված է սրճարաններին սպասարկել սեղանին նստած […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, ներկայացրել է 21-րդ դարում ամենաշատ կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստներին։ «Լավագույն» տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Սերխիո Ռամոս – 26 կարմիր քարտ («Ռեալ Մադրիդ» – 26) 2-3. Տիագո Մոտա – 16 կարմիր քարտ («Բարսելոնա» – 8, ՊՍԺ – 5, «Ինտեր» – 1, «Ջենոա» – 1, «Ատլետիկո Մադրիդ» – 1) […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի վերջին խաղում Վիգոյի «Բալայիդոս» մարզադաշտում «Սելտան» հյուրընկալեց «Սևիլիային»։ Հանդիպման առաջին խաղակեսում իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ մրցող կողմերը գոլերը խփում էին մեկը մյուսի հետևից։ Խաղի հաշիվը բացվեց շատ արագ․ 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո անդալուսական ակումբին առաջ մղեց կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն։ «Սելտայի» ֆուտբոլիստները ինչպես արագ գնդակ բաց թողեցին, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025